1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Թանգարանների միջազգային տարեկան գիտաժողովը կանցկացվի Երեւանում

Թանգարանների միջազգային տարեկան գիտաժողովը կանցկացվի Երեւանում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հոկտեմբերի 20-ից 25-ը Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում անցկացվելու է Թանգարանների միջազգային խորհրդի Կրթություն և մշակութային գործունեություն միջազգային կոմիտեի (ՍԵԿԱ) տարեկան 41-րդ գիտաժողովը: «Թանգարան և գրավոր հաղորդակցություն. ավանդույթ և նորարարություն» խորագրով գիտաժողովի նախաձեռնողներն ու կազմակերպիչներն են ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեն և «Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիա» ՀԿ-ն`  ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբՄատենադարանից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ գիտաժողովն իրականացվելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012թ-ին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու միջոցառումների շրջանակում:

«Թանգարանը և գրավոր հաղորդակցությունը. ավանդույթ և նորարարություն» խորագրով գիտաժողովը 5 օրով կվերածվի մի ինքնատիպ մասնագիտական հարթակի, որտեղ միջազգային մակարդակով կքննարկվեն թանգարաններում ներկայացվող տարաբնույթ տեքստերին առնչվող  խնդիրներ:

 Գիտաժողովի շրջանակում հայ մասնագետների համար կանկացվեն վարպետաց դասեր, որոնք կվարեն աշխարհի հեղինակավոր թանգարանների մասնագետները:

Գիտաժողովին մասնակցելու համար Երևան է  ժամանելու նաև  ԻԿՕՄ–ի նախագահ  Հանս Մարտին Հինզը:

Գիտաժողովի համար ստեղծվել է առանձին կայք՝ ceca12.icom-armenia.org, որի միջոցով տարածվում է տեղեկատվությունն ու իրականացվում մասնակիցների գրանցումը: Արդեն 30 երկրների 50 թանգարաններից գրանցվել է շուրջ 70 պատվիրակ, որոնց թիվն օր օրի ավելանում է:

Հայաստանում այս գիտաժողովի կազմակերպումը ԻԿOՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի վերջին տարիների ակտիվ գործունեության արդյունքն է: Նախկինում ոլորտին առնչվող նման մասշտաբի ու կարևորության միջոցառում մեր երկրում չի կազմակերպվել: Գիտաժողովի ծրագիրը ներառում է գիտական զեկուցումներ, քննարկումներ, գործնական պարապմունքներ, ինչպես նաև ճանաչողական ուղևորություններ դեպի հայաստանյան թանգարաններ ու պատմամշակութային տեսարժան վայրեր: Գիտաժողովի հիմնական զեկուցողները ճանաչված մասնագետներ են ինչպես աշխարհի հեղինակավոր թանգարաններից (Լուվր, Բրիտանական թանգարան եւ այլն), այնպես էլ` Հայաստանից:

Գիտաժողովն անցկացվելու է «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի թանգարան ինստիտուտում, իսկ գործնական պարապմունքներն ու քննարկումներն ըստ համապատասխան թեմաների կկազմակերպվեն Հայաստանի մի շարք թանգարաններում: Այն նաև հեռարձակվելու է Ինտերնետ online ռեժիմով, որը հնարավորություն կընձեռնի բոլոր ցանկացողներին հեռակա մասնակցելու թանգարանային մշակույթին նվիրված այս ինքնատիպ միջոցառմանը:

Կրթության և մշակութային գործունեության կոմիտեն ԻԿՕՄ-ի կազմի մեջ մտնող ամենահին և ամենամեծ  միջազգային  կոմիտեներից է, այն ունի շուրջ 1300 անդամ, որոնք աշխարհի տարբեր թանգարանների թանգարանային կրթության, մանկավարժության և մշակութային գործունեության ակնառու մասնագետներ են: Կոմիտեի տարեկան գիտաժողովները վերջիններիս համար մասնագիտական հանդիպման առիթ են, որի ընթացքում թանգարանագիտական ոլորտում առկա տարբեր հարցեր ու խնդիրներ են քննարկվում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]