1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Պայթյուն է տեղի ունեցել Դամասկոսի հայաշատ արվարձանի գերեզմանատան մուտքի մոտ

Պայթյուն է տեղի ունեցել Դամասկոսի հայաշատ արվարձանի գերեզմանատան 
մուտքի մոտ

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բախումները Դամասկոսի արվարձաններում շարունակվում են: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց սիրիահայ համայնքի ներկայացուցիչ Նազարեթ Էլմաջյանը, զինյալները փորձում են կենտրոնական թաղամասեր ներխուժել, սակայն կառավարական ուժերին հաջողվում է կանխել այդ ամենը:

Սիրիահայ լուսանակարիչ Վահե Շահինյանն «Արմենպրես»-ին հայտնեց, որ օգոստոսի 28-ին` Դամասկոսի ժամանակով 14:30-ին, Ջառամանայի գերեզմանատան մուտքի մոտակայքում թաղման արարողության ժամանակ ուժգին պայթյուն է տեղի ունեցել: Նրա խոսքով` տասնյակ մարդիկ են զոհվել եւ վիրավորվել: Ջառամանայի երեք հիվանդանոցները լեփ-լեցուն են վիրավորներով, նույնիսկ տեղ չլինելու պատճառով վիրավորներին տեղափոխում են Դամասկոս:

Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը եւս հաստատել է Ջառամանայում տեղի ունեցած պայթյունը, զոհվածների եւ վիրավորների թվի վերաբերյալ դեռեւս տեղեկություններ չեն հաղորդվում:

Դամասկոսի Ջառամանա արվարձանում բնակվում են մեծամասամբ քրիստոնյաներ եւ ավելի քան 250 հայ ընտանիք:

Ընդդիմադիրների եւ կառավարական զորքերի միջեւ Սիրիայում սկսված բախումների հետեւանքով զոհվել են մեկ տասնյակից ավելի հայեր, որոնցից երկուսը` սիրիական բանակի զինծառայողներ: Մեծ թվով սիրիացիներ լքում են երկիրը եւ հայտնվում են այլ երկրներում փախստականի կարգավիճակով: Վերջին շրջանում երկիրը լքում են նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչները: Հայաստանում փախստականի կարգավիճակ կամ ապաստան ստանալու մասին Սիրիայից դիմումները քննվում են արագացված ընթացակարգով` առնվազն տասն օրվա ընթացքում: Հայաստան են ժամանել ավելի քան 2 հազար սիրիահայեր, իսկ կացարան ստանալու ակնկալիքով միգրացիոն ծառայություն է դիմել 41 ընտանիք` 76 անդամով, 27 ընտանիք արդեն իսկ ստացել է ժամանակավոր կացարան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]