Երևանում՝ 11:07,   25 Մայիս 2024

Իրանը Հայաստանի բանկերի միջոցով փորձում է շրջանցել պատժամիջոցները. Reuters

Իրանը Հայաստանի բանկերի միջոցով փորձում է շրջանցել պատժամիջոցները. 
Reuters

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը միջազգային պատժամիջոցների ֆինանսական դժվարությունները շրջանցելու համար ձգտում է ընդլայնել իր բանկային հենակետերը հարեւան Հայաստանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նման դիտարկում է արել Reuters-ը` ներկայացնելով «Իրանը ձգտում է շրջանցել պատժամիջոցները հայաստանյան բանկերի միջոցով» վերլուծությունը: «3.3 մլն բնակչությամբ հարեւան Հայաստանի նկատմամբ Իրանի հետաքրքրությունները մեծացան այն ժամանակ, երբ ավելացան միջազգային պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ: Արեւմտյան հետախուզական զեկույցում նշվում է հայկական ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ բանկի անունը` որպես Իրանի թիրախ: Ամերիկացի որոշ դիվանագետներ հաստատում են, որ ACBA-ն Իրանի հետ կապեր ունի»,-գրում է գործակալությունը: Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը, սակայն, նշել է, որ անհնար է ACBA բանկը ուրեւէ կապ ունենա Իրանի հետ: «Հայկական բանկերը ֆինանսավորում են միայն Հայաստանի տնտեսությանը, արվում են գործարքներ հայաստանյան կազմակերպությունների, ինչպես նաեւ անհատների հետ»,-ասել է Օսիպյանը:

ACBA բանկի գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը եւս հերքել է Իրանին` պատժամիջոցները շրջանցելու նպատակով օգնություն ցուցաբերելու վերաբերյալ տեղեկությունները: 

Արեւմտյան ուժերին անհանգստացնող հաջորդ բանկն իրանական «Մելլաթ» բանկի հայաստանյան մասնաճյուղն է, որն ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցի է ենթարկվել 2007 թ-ից: Հայաստանի Կենտրոնական բանկի ֆինանսական հետախուզության բաժնի ղեկավարի տեղակալ Առաքել Մելիքսեթյանը նշել է, որ բանկերի ամենամյա զեկույցի տվյալներով` 2010 թ-ի դեկտեմբերից մինչեւ հուլիսն ընկած ժամանակահատվածում «Մելլաթ»-ի հայաստանյան ակտիվները 50 տոկոսով նվազել են: Մելիքսեթյանը նաեւ նշել է, որ բանկի հայկական մասնաճյուղն այլեւս չի կարող ստանալ կամ ուղարկել միջազգային փոխանցումներ: Մելիքսեթյանը խոսել է բանկի հաճախորդների մասին, ովքեր Հայաստանում բիզնես ունեցող իրանցիներ են, Իրանում հայազգի քաղաքացի ուսանողներ եւ այլն:

Reuters-ը նաեւ անդրադարձել է Իրանից Հայաստան նավթատարի կառուցմանը, որի աշխատանքները պետք է ավարտվեն 2014 թ-ին, ինչպես նաեւ մեջբերել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հայտարարությունը, համաձայն որի` Հայաստանի եւ Իրանի միջեւ ապրաքաշրջանառությունը կազմում է 1 մլն դոլար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am