Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՏԻՄ ընտրություններին մի շարք համայնքների ղեկավարներ մրցակից չեն ունենա

ՏԻՄ ընտրություններին մի շարք համայնքների ղեկավարներ մրցակից չեն ունենա

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սեպտեմբերի 9-ին կայանալիք Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ինքնաբացարկ հայտնած թեկնածուների թիվն արդեն անցել է 100-ը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը, հինգ մարզերի մի շարք համայնքներում մրցակից թեկնածուներն ինքնաբացարկ են հայտնել` որպես միակ թեկնածու թողնելով համայնքի ղեկավարին:

Այս պատկերն է Արարատի` Այգեպատ, Արեւաբույր, Արմաշ, Բյուրավան, Դաշտաքար, Լուսառատ, Կանաչուտ, Ղուկասավան, Նոր Խարբերդ, Սիսավան, Ոստան, Արմավիրի` Արազափ, Արտամետ, Արմավիր, Հացիկ, Խանջյան, Զարթոնք, Լոռու` Արջուտ, Բովաձոր, Կողես, Հալավար, Մեդովկա, Շենավան, Պուշկինո, Փամբակ, Քարկոփ, Ֆիոլետովո, Շիրակի` Աշոցք, Բարձրավան, Թավշուտ, Լեռնակերտ, Ջրաձոր, Ջրափի, Մեղրաշեն, Ղարիբջանյան, Սյունիքի` Գետաթաղ, Եղվարդ, Թասիկ, Լեռնաձոր, Կարճեւան, Տանձավեր, Տոլորս, Քարահունջ համայնքներում:

Արմավիրի Ջանֆիդա համայնքում հակառակ պատկերն է. ՀՀԿ-ի կողմից առաջադրված հանրապետական թեկնածուն, ով նաեւ համայնքի ղեկավարն է, ինքնաբացարկ է հայտնել` դուրս գալով մրցապայքարից: Պայքարը կշարունակեն ինքնառաջադրված երկու թեկնածուները` ՀՀԿ-ական եւ անկուսակցական: Արարատի Մխչյան համայնքում ինքնաբացարկ է հայտնել համայնքի ղեկավար, ինքնառաջադրված, Հանրապետական Աշոտ Իսաջանյանը:

Հայաստանում սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար արդեն հավատարմագրված են դիտորդական առաքելություն իրականացնող տեղական հասարակական կազմակերպություններ: «Կարողություն եւ զարգացում հանուն քաղաքացիական հասարակության» հկ-ն ընտրություններին կհետեւի 81, իսկ «Ընտրական համակարգեր կենտրոն»-ը` 60 դիտորդով: ՏԻՄ ընտրությունների գրանցված շուրջ 900 թեկնածուներն իրենց գույքի եւ եկամուտների մասին հայտարարագրերն ընտրատարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացրել օգոստոսի 16-ից 20-ը:

ՏԻՄ ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնների բաշխումը ԿԸՀ-ն կատարել է էլեկտրոնային վիճակահանության միջոցով: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կունենա 376-ական, «Բարգավաճ Հայաստան»-ը` 264-ական, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինք` 66-ական, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն` 47-ական, «Օրինաց Երկիր» կուսակցությունը` 47-ական, «Ժառանգություն» կուսակցությունը` 47-ական նախագահ եւ քարտուղար:

Թեկնածուների գրանցման ժամկետն ավարտվել է օգոստոսի 15-ին: Ինքնաբացարկի մասին դիմումները թեկնածուները կարող են ներկայացնել մինչեւ օգոստոսի 30-ը: Նախընտրական քարոզչությունը կիրականացվի օգոստոսի 22-ից մինչեւ սեպտեմբերի 7-ը: Քվեարկությունը կսկսվի սեպտեմբերի 9-ին` ժամը 08:00-ին, կավարտվի 20:00-ին: Ընտրությունների արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի 14-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am