1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ախալցխայում տեղադրվել է Շառլ Ազնավուրի աստղը

Ախալցխայում տեղադրվել է Շառլ Ազնավուրի աստղը

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ախալցխայի «Ռաբատ» վերականգնված ամրոցի տարածքում, որի բացումը տեղի է ունեցել օգոստոսի 16-ին, տեղադրվել է աշխարհահռչակ հայազգի շանսոյե Շառլ Ազնավուրի աստղը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով վրացական լրատվամիջոցները, երեկ երեկոյան Ախալցխայում ամրոցի բացման կապակցությամբ Ազնավուրը շքեղ համերգով է հանդես եկել:

Համերգին ներկա են եղել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլինին տիկնոջ՝ Սանդրա Ռուվոսի հետ, ինչպես նաև Վրաստանի կառավարության ներկայացուցիչներ: Ազնավուրը կատարել է իր բազմաթիվ հիթերը: Համերգից հետո Ազնավուրի աստղի բացումը կատարել են Միխայելի Սահակաշվիլին և անձամբ աշխարհահռչակ շանսոյեն:

Ազնավուրի' Ախալցխայում համերգ տալը պատահական չէ, քանի որ, ինչպես հայտնի է, երգչի հայրն այնտեղ է ծնվել: Նրա ծնողները հետագայում Ֆրանսիա են գաղթել եւ մտադիր են եղել մեկնել ԱՄՆ, սակայն վիզա չստանալով' ստիպված մնացել են Ֆրանսիայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]