Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ ՊՆ-ն զինված ուժերում պրոֆեսիոնալ տարրի ընդլայնման քայլեր է իրականացնում

ՀՀ ՊՆ-ն զինված ուժերում պրոֆեսիոնալ տարրի ընդլայնման քայլեր է 
իրականացնում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համալրման խառը սկզբունքը շարունակում է հիմնականը լինել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` օգոստոսի 14-ին բազեականների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով` թեեւ բոլոր պետություններն այսօր արագ տեմպերով գնում են պրոֆեսիոնալ բանակների կազմավորմանը, «այնուամենայնիվ, ելնելով մեր աշխարհագրական պայմաններից, մենք դեռեւս պրոֆեսիոնալ տարրի ընդլայնման քայլեր ենք ձեռնարկում եւ աշխատում, որպեսզի աստիճանաբար աճի պայմանագրային ծառայությունը»:

«Պրոֆեսիոնալ կազմի մեջ մենք հաշվում ենք ինչպես սպաներին, ենթասպաներին, այնպես էլ պրոֆեսիոնալ սերժանտներին եւ պայմանագրային ստորաբաժանումները»,- ասաց նախարարը:

Անդրադառնալով տեղեկություններին, թե Ճամբարակի զորամասը փակվելու է, Սեյրան Օհանյանը շեշտեց, որ որեւէ զորամաս չի փակվելու: «Մենք պարզապես պարտադիր ժամկետային ծառայության համալրման սկզբունքից անցում ենք կատարում պայմանագրային ծառայության համալրման սկզբունքի: Դա կիրառվում է հատկապես սահմանամերձ բնակավայրերում` լուծելով նաեւ սոցիալական խնդիր»,- ասաց նա` հավելելով, որ սահմանային բնակավայրերից մարդկանց մեծ քանակությամբ արտահոսք կանգնեցվել է հենց նման համակարգի ներդրման շնորհիվ: «Մարդիկ սկսել են ոչ միայն պաշտպանել սահմանը, իրենց գյուղերը, այլեւ միաժամանակ զբաղվել նաեւ գյուղատնտեսությամբ»,- ասաց Օհանյանը:

Պաշտպանության նախարարի տեղեկացմամբ` համակարգում իրականացվում են նաեւ կառուցվածքային այլ փոփոխություններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]