Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ադրբեջանը ֆաշիստական գաղափարախոսությամբ առաջնորդվող երկիր է. Դավիթ Բաբայան

Ադրբեջանը ֆաշիստական գաղափարախոսությամբ առաջնորդվող երկիր է. 
Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պահելաձեւը եւ իրականացրած քաղաքականությունը եւս մեկ անգամ ցույց են տալիս, որ միջազգային հանրությունը գործ ունի անհավասարակշիռ, ֆաշիստական գաղափարախոսությամբ առաջնորդվող մի պետության հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին նշեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ, քաղաքագետ Դավիթ Բաբայանը` անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցների այն հրապարակմանը, իբր, ՄԱԿ-ում այդ երկրի ներկայացուցիչը սիրիահայերի` Լեռնային Ղարաբաղում հանգրվանելու հարցը մտցրել է Անվտանգության խորհուրդ:  «Ադրբեջանը շարունակում է Հայոց ցեղասպանությունը: Եթե որեւէ մեկն այս պահի դրությամբ խոչընդոտում է Սիրիայում գտնվող մարդկանց ավելի ապահով տեղ գնալուն, ի դեպ, կապ չունի` որ ազգության, սա ցեղասպանության շարունակում է, ցույց է տալիս պետության իրական դեմքը»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով` Ադրբեջանի նման քայլն ուղղված է ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ միջազգային իրավունքի, մարդասիրական իրավունքի դեմ: «Նրանք փորձում են սիրիահայերին «պատանդ» պահել այնտեղ, զոհաբերել ներքին պատերազմների ժամանակ եւ թույլ չտալ գալ ու հաստատվել Արցախում: Նման քննարկումները, հայտարարությունները որեւէ ձեւով չեն խոչընդոտելու մեզ մեր հայրենակիցներին ձեռք մեկնելու գործում»,- շեշտեց Բաբայանը` հավելելով, որ այս քայլով Ադրբեջանը ոչ թե շահում է, այլ ցույց տալիս իր իրական դեմքը:

Ադրբեջանը հույս ունի հարցի քննարկմամբ, իբր, հասնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից սանկցիաների կիրառման: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]