Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը փոխհամաձայնության են հանգել Հայաստանին մատակարարվող գազի գնի շուրջ

Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը փոխհամաձայնության են հանգել 
Հայաստանին մատակարարվող գազի գնի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը և Ռուսաստանը փոխհամաձայնության են հասել մեր երկրին մատակարարվող ռուսական գազի գնի շուրջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Կրեմլի մամլո ծառայությունը, այս մասին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո լրագրողներին տեղեկացրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Այսօր մենք խոսեցինք կարևոր թեմայի շուրջ` Հայաստանին մատակարարվող գազի գնի վերաբերյալ: Կարծում եմ` գտել ենք փոխհամաձայնություն դրա սահմանման սկզբունքների շուրջ: Այն պետք է համապատասխանի գազի շուկայական գնին, լինի համեմատելի տարածաշրջանային սակագներին` պահպանելով Հայատանի տնտեսության արդյունավետ զարգացումը»,- ասել է ՀՀ նախագահը:

Ներկայում Հայաստանին մատակարարվող գազի գինը 1000 խմ-ի համար կազմում է 180 դոլար:

Մոսկվայում կայացած հանդիպմանը երկու պետությունների ղեկավարների քննարկման առանցքում են եղել անվտանգության խնդիրները Հարավային Կովկասում, երկկողմ հարաբերությունների օրակարգը, միջազգային եւ տարածաշրջանային այլ արդիական հարցեր, ԱՊՀ տարածքում երկու երկրների համագործակցությունը խորացնելու հեռանկարները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]