Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը խոչընդոտում է հյուրանոցների պակասը

Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը խոչընդոտում է հյուրանոցների 
պակասը

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում զբոսաշրջության բնագավառում բավական մեծ առաջընթաց է արձանագրվել վերջին մի քանի տարիների համեմատ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին օգոստոսի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ փաստեց Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության նախագահ Արմինե Ադամյանը: Նրա խոսքով` ՀՀ կառավարությունն աշխատանքներ է տանում` արտերկրում Հայաստանը հավուր պատշաճի ներկայացնելու ուղղությամբ: Զբոսաշրջիկների աճն ակնհայտ է: «Զբոսաշրջիկների թվաքանակի ավելացմանը մեծապես նպաստում է մշակութային միջոցառումների կազմակերպումը, իսկ մեր երկիրը պատմամշակութային տուրիզմի բնագավառում առաջատար է»,- նշեց Արմինե Ադամյանը և հավելեց, որ զբոսաշրջիկների հետագա ներհոսքն ապահովելու համար անհրաժեշտ է միջոցառումների կազմակերպումն ամռան շրջանից տեղափոխել ձմեռային սեզոն:

Ոլորտը զարգացում է ապրում, բայց թերությունները ևս շատ են: Ինչպես նշեց Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության տնօրեն Ալեքսան Զաքյանը, հյուրանոցային տեղերը մեր երկրում, հատկապես` մայրաքաղաքում, խիստ սահմանափակ են, ինչն էլ խոչընդոտում է մեծ մասշտաբներով միջոցառումների կազմակերպմանն ու արտասահմանից հյուրեր հրավիրելուն: «Ցավոք, Հայաստանում տուրիզմի բնագավառում լուրջ վերլուծություններ չեն կատարվում, իսկ դա խանգարում է, որ տուրօպերատորները կարողանան հստակ քաղաքականություն մշակել այդ ուղղությամբ»,- նշեց տուրօպերատորների միության տնօրենը:

Այս տարվա մարտի 15-ից մեկնարկել է «Հայ ազգային շոու» երաժշտապարային ծրագիրը, որի շրջանակներում զբոսաշրջիկներին են ներկայացվում հայկական ազգային պարերն ու երգերը, ինչպես նաև այն երկրների հայտնի հիթերը, որտեղից ներկայացուցիչներ կան: «Մարդիկ մեծ խանդավառությամբ են ընդունում, երբ լսում են, թե ինչպես են իրենց լեզվով ողջունում կամ երգերը կատարում»,- նշեց ծրագրի գեղարվեստական ղեկավար Վարդան Սարդարյանը:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով 2012 թվականի առաջին կիսամյակում Հայաստան է այցելել 281 հազար 034 զբոսաշրջիկ: Զբոսաշրջիկների թիվը 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5.1 տոկոսով: 2012 թվականի հունվար-հունիսին որպես զբոսաշրջիկներ հանրապետությունից մեկնել է 302 հազար 090 մարդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այդ ցուցանիշն աճել է 9.3 տոկոսով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]