Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Հարսնաքար»-ում մոմեր են վառվում Վահե Ավետյանի հիշատակին

«Հարսնաքար»-ում մոմեր են վառվում Վահե Ավետյանի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվան քառասուն օրվա կապակցությամբ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի առջեւ մոմավառության արարողությանը մասնակցում են քաղաքական գործիչներ, քաղաքացիական-հասարակական նախաձեռնության անդամներ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը` մոմավառության մասնակիցների թվում են ԱԺ նախկին պատգամավորներ Լիլիթ Գալստյանը, Լարիսա Ալավերդյանը, «Սարդարապատ» նախաձեռնության անդամ Տիգրան Խզմալյանը եւ ուրիշներ:

Լիլիթ Գալստյանի խոսքով` ակցիայի մասնակիցները նախ եւ առաջ եկել են հարգելու Վահե Ավետյանի հիշատակը: ԱԺ նախկին պատգամավորը կարեւորեց պետության աջակցությունը յուրաքանչյուր քաղաքացու պաշտպանության հարցում:

Նախաձեռնության կազմակերպիչները մասնակիցներին բաժանեցին մոմեր։ Մոմավառության ընթացքին հետեւում են Երեւանի ոստիկանության աշխատակիցները: Այն ընթանում է խաղաղ, առանց միջադեպերի: Մոմավառության ակցիայի մասնակիցները երթով անցնելու են ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի տան մոտով:

Հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել երեք բժիշկներ, որոնց թվում էր ռազմական բժիշկ Վահե Ավետյանը, ով հունիսի 29-ին հիվանդանոցում մահացել էր:

Հարուցված քրգործի շրջանակներում կալանավորվել է 6 մարդ` Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանն ու Արթուր Բաբլոյանը, որոնց մեջ կան նաև Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]