Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀԲԸՄ-ն 1 միլիոն դոլար մարդասիրական օգնություն կհատկացնի սիրիահայերին

ՀԲԸՄ-ն 1 միլիոն դոլար մարդասիրական օգնություն կհատկացնի սիրիահայերին

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հայաշատ համայնքին անհրաժեշտ մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) մեկ միլիոն դոլար կհատկացնի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԲԸՄ-ից: «Սիրիայում ընթացող զինված հակամարտության ընդլայնումը ի թիվս այլ բնակավայրերի, լուրջ հումանիտար ճգնաժամ է առաջացրել հայաշատ շրջաններում՝ Հալեպում, Դամասկոսում եւ Քամիշլիում: Որոշ ընտանիքներ արդեն վնասներ են կրել կառավարական եւ ընդդիմադիր ուժերի բախումների հետեւանքով, որոնց ընթացքում նաեւ ծանր հրետանի է օգտագործվում: Գումարն ուղղվելու է Հալեպի, Դամասկոսի եւ Քամիշլիի կենտրոններին՝ աշխատանքները համակարգելու համար, որպեսզի օգնություն ցուցաբերվի այն ընտանիքներին, որոնք դրա կարիքն ունեն՝ անկախ նրանց գտնվելու վայրից: Պատրաստ ենք տեղավորել այն սիրիահայերին, ովքեր ստիպված կլինեն լքել իրենց տները»,-նշված է ՀԲԸՄ հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]