Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի «Վանա ծովուն արշալույս»-ը

«Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի «Վանա ծովուն արշալույս»-ը

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մոսկվա» կինոթատրոնում օգոստոսի 6-ից կցուցադրվի «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմը:
   Լիամետրաժ գեղարվեստական այս ֆիլմի նկարահանումներն արվել են Արեւմտյան Հայաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում: Գլխավոր դերերում են Կարեն Ջհանգիրյանը (Հայաստան), Ժան-Պիեռ Նշանյանը (ԱՄՆ), Արեն Վաթյանը (Ռուսաստան), Արեւիկ Մարտիրոսյանը (Ֆրանսիա), Գյունըշը Զանը (Թուրքիա):
    Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամից, ֆիլմը պատմում է Կարապետ Փամբուկչյանի մասին, ով դարասկզբին թուրքական կառավարության կողմից իրականացված Եղեռնի վերապրածներից է, ում ընտանիքն Ամերիկայում հանգրվանած հազարավոր հայերի նման ամերիկանացման վտանգի առաջ է կանգնած: Նա ամեն կերպ փորձում է իր ընտանիքում սեր արթնացնել կորուսյալ Հայրենիքի նկատմամբ, բայց ապարդյուն: Որդուն մտահոգում են միայն ֆինանսական հաջողություններն ու փաստաբանի իր հեղինակությունը, իսկ թոռը` Գեւորգը, որ ծնվել ու կրթվել է Ամերիկայում, իրեն համարում է «իսկական» ամերիկացի: Չկա մեկը, որ կիսի Կարապետի մտահոգությունն ու խորացող տագնապը: Գեւորգի ընկերուհու, ազգությամբ թրքուհի աղջկա անսպասելի‎ այցելությունը դառնում է այն առանցքը, որի շուրջ ծավալվում են ‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎ֆիլմի գործողությունները: Դուրս են հորդում տարիների ընթացքում կուտակված հիշողություներ ու հարցեր, որոնք վաղուց պատասխանի են սպասում եւ լուծում պահանջում: Կարապետը, սակայն, վստահ է, որ գենետիկ հիշողություն կոչվածն ամուր նստած է յուրաքանչյուր հայի մեջ, որտեղ էլ որ նա ապրելիս լինի: Սա է, որ կփրիկի իր ընտանիքն ու ազգը օտարացումից: Սա է, որ որդուն ու թոռանը կվերադարձնի իրենց ազգային արմատներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]