Գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը Կավալայի մրցաշարի առաջատարների խմբում է
13:01, 30 Հուլիս 2012
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը Հունաստանի Կավալա քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում հաղթել է հնդկաստանցի Սեթումարանին: Պետրոսյանը վաստակել է 5 միավոր եւ Հնդկաստանի շախմատիստներ Շեհար Գանգուլիի, Աբջիհիթ Գուփտայի հետ կիսում Է 1-3-րդ տեղերը: Այս մասին «Արմենպրես»- ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
Պետրոսյանն այս մրցաշարում ամենաբարձր վարկանիշ ունեցող մասնակիցն Է՝ 2661 միավորով:
Կավալայի շախմատի միջազգային մրցաշարը անց է կացվում արդեն 21-րդ անգամ, որը կազմակերպում է Կավալայի քաղաքապետարանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում