Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Եվրոպական երիտասարդական պառլամենտն արդեն նաեւ Հայաստանում է

Եվրոպական երիտասարդական պառլամենտն արդեն նաեւ Հայաստանում է

ԵՐԵՎԱՆ, 30  ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական Երիտասարդական պառլամենտի Կառավարող մարմինը հուլիսի 29-ին հաստատել է  Հայաստանի կարգավիճակը` որպես ԵԵՊ-ի հայաստանյան նախաձեռնություն, ինչի շնորհիվ այսուհետ Հայաստանի ներկայացուցչությունն  իրավունք է ստանում ներգրավված լինել ԵԵՊ-ի միջազգային նստաշրջաններին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԵՊ Հայաստանյան նախաձեռնությունից, Պառլամենտի հետ երկարատեւ բանակցություններից հետո ԵԵՊ-ի հայաստանյան նախաձեռնության ղեկավարներ Սյուզաննա Շամախյանին եւ Հովսեփ Պատվականյանին հաջողվել է Հայաստանում Եվրոպական Երիտասարդական պառլամենտի ներկայացուցչություն բացել:

Պառլամենտը համախմբում է 16-24 տարեկան երիտասարդների` Եվրոպական խորհրդարանի ձևաչափով Գլխավոր ասամբլեայում տարբեր խնդիրներ քննարկելու, եւ դրանց համար համապատասխան հանձնաժողովներում բանաձևերի տեսքով լուծումներ առաջարկելու: Այստեղ ընդունված բանաձևերն ուղարկվում են Եվրամիության հանձնաժողովին` որպես առաջարկություն: Եվրոպական երիտասարդական պառլամենտն ունի իր ներկայացուցչությունները եվրոպական 36 երկրներում:

      ԵԵՊ-ի խորհրդի անդամ, Քինգստոն Համալսարանի դոկտոր Ալան Ֆլաուրսն (Լոնդոն) օգոստոսի 2-ից 9-ը կգտնվի Հայաստանում` հայկական ներկայացուցչության հետ ծանոթանալու եւ հետագա գործունեությունը քննարկելու նպատակով:

   ԵԵՊ-ն հիմնադրվել է 1987թվականին, Ֆրանսիայում: Այն եվրոպական ամենամեծ հարթակներից է` եվրոպացի երիտասարդների քաղաքական դեբատների, միջմշակութային հանդիպումների, ինչպես նաեւ  քաղաքական գիտակցության բարձրացման եւ գաղափարների փոխանակման համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]