Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Օգոստոս 2022

Հայաստանի Ամերիկյան համալսարանը կմատուցի նաեւ բակալավրիական կրթություն

Հայաստանի Ամերիկյան համալսարանը կմատուցի նաեւ բակալավրիական 
կրթություն

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ամերիկյան համալսարանը հաջորդ ուսումնական տարվանից` 2013 թվականից, կսկսի մատուցել բակալավրիական կրթություն: Համալսարանում բակալավրի աստիճան շնորհող ծրագիրը կիրականացվի առաջին անգամ: 20-ամյա պատմության ընթացքում համալսարանը որպես կրթական հաստատություն շնորհել է միայն մագիստրոսի կոչում:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հուլիսի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ համալսարանի նախագահ Բրյուս Պողոսյանը նշեց, որ ՀԱՀ-ը շարունակելու է հավատարիմ մնալ ամերիկյան կրթությանը եւ առաջարկել ակադեմիական կրթություն` ակնկալելով կենսունակ, միջազգային պրոֆեսորադասախոսական կազմ, ինչպես նաեւ ուսանողներ` Հայաստանից ու արտերկրից: «Համալսարանը որդեգրել է ամբողջական ֆինանսական աջակցության քաղաքականություն` ըստ որի, որեւէ հայ ուսանող չի զրկվի սովորելուց` անվճարունակության պատճառով: Ուսանողները կընդունվեն բացառապես իրենց ակադեմիական գիտելիքների հիման վրա` անկախ վճարունակությունից»,- ասաց նա: Անվճարունակ ուսանողների ուսման վարձի փոխհատուցման համար հետագայում նոր տարբերակներ կմշակվեն:

Յուրաքանչյուր տարի ներգրավելով 300 ուսանող, համալսարանի բակալավրի աստիճան շնորհող ծրագիրը նպատակ ունի մինչեւ 2017 թ-ը ուսանողների թիվը ընդլայնել մինչեւ 1200-ը: Գործելու է բակալավրի աստիճան շնորհող երեք ծրագիր` գործարար կառավարում (վարձը` 1,200,000 դրամ), հաշվողական գիտություններ (վարձը` 1.000.000 դրամ), անգլերեն եւ հաղորդակցություն (վարձը` 1.000.000 դրամ): Ուսուցման լեզուն կլինի անգլերենը, որոշ դասընթացների համար` ինչպիսիք են Հայոց լեզուն եւ գրականությունը եւ Հայոց պատմությունը, կդասավանդվեն հայերենով: Նոր բակալավրի կոչում շնորհող ծրագիրը հավատարմագրված է Արեւմտյան դպրոցների եւ քոլեջների ասոցացիայի ավագ դպրոցների եւ համալսարանների հավատարմագրման հանձնաժողովի կողմից: Հաստատումն ու հավատարմագրումը հավաստում են, որ բակալավրի աստիճան շնորհող ծրագիրն ունի որակական բարձրագույն կրթական չափանիշներ եւ արդյունավետություն: Նոր բակալավրի կոչման շնորհիվ ծրագիրն արդեն լիցենզավորվել է նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից: Ընդունելության դիմումներն ընդունվում են 2013 թ-ի հունվարի 15-ից մինչեւ մարտի 15-ը:




Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]