Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Սփյուռքում Արցախը համարում են անկախ պետությունների ընտանիքի իրավահավասար անդամ

Սփյուռքում Արցախը համարում են անկախ պետությունների ընտանիքի 
իրավահավասար անդամ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքում համոզված են, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահական ընտրությունները մատնացույց են անում Արցախի ժողովրդի` անկախ պետություններին` որպես իրավահավասար անդամ, միանալու կամքը եւ պատրաստակամությունը: «Այս նախախագահական ընտրությունները եւս մեկ անգամ ապացուցում են, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը, որը 1991 թ.-ից օգտվում է միջազգային հանրության կողմից ճանաչված իր ինքնորոշման իրավունքից, պատրաստ է միանալու աշխարհի անկախ պետություններին` որպես իրավահավասար անդամ»,-ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` այս մասին նշել է Կանադայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Ժիրայր Բասմաջյանը` կապված ԼՂՀ ներկայիս եւ նախկին նախագահական ընտրությունների հետ, որոնք արտացոլում են մարդկանց ժողովրդավարական կամքը` իրենց առաջնորդին ընտրելու եւ ադրբեջանական ճնշող հակահայկական վարչակարգից ազատ լինելու համար:

Հուլիսի 19-ին ԼՂՀ-ում կայանալիք նախագահական ընտրությունը հինգերորդն է լինելու: Մրցապայքարին մասնակցում են երեք թեկնածուներ` ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը (1960 թ.), Հայաստանի պետական ագրարային համալսարանի գիտաուսումնական գծով պրոռեկտոր Արկադի Իվանի Սողոմոնյանը (1962թ.), ԼՂՀ Ազգային ժողովի անկուսակցական պատգամավոր Վիտալի Միխայիլի Բալասանյանը (1959թ.):

Կանադայի Հայ դատի հանձնախումբն ամենամեծ եւ ամենաազդեցիկ հայ-կանադական քաղաքական կազմակերպությունն է:     


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]