Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Պակիստանում հանրահավաքի ժամանակ իրականացված պայթյունի հետեւանքով 6 մարդ Է զոհել, 10-ը՝ վիրավորվել

Պակիստանում հանրահավաքի ժամանակ իրականացված պայթյունի հետեւանքով 
6 մարդ Է զոհել, 10-ը՝ վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պակիստանի Բելուջիստանի նահանգի մայրաքաղաք Կվետայում Ժողովրդական ազգային կուսակցության  հանրահավաքի ժամանակ հուլիսի 13-ին իրականացված պայթյունի հետեւանքով 6 մարդ Է զոհել, 10-ը՝ վիրավորվել: Զոհվածների թվում են քաղաքական կուսակցության տարածաշրջանային բաժանմունքի ղեկավարն ու նրա կինը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Դոուն նյուս» հեռուստաալիքին:

Ռումբն ամրացված Է եղել բեմահարթակի հետեւում թողնված հեծանվին եւ գործել Է հանրահավաքի սկսվելուց 15 րոպե անց: Պայթյունի հետեւանքով մասամբ կամ ամբողջովին ոչնչացել Է մոտակայքում կայանված հինգ ավտոմեքենա:

Բոլոր տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Ոստիկանությունը շրջափակել Է պատահարի վայրը եւ միջադեպի հետաքննություն սկսել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]