Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Թուրքիայի վճռաբեկ դատարանը հետ է ուղարկել Հրանտ Դինքի դատական գործով հայցը

Թուրքիայի վճռաբեկ դատարանը հետ է    ուղարկել Հրանտ Դինքի դատական 
գործով հայցը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վճռաբեկ դատարանը հետ է ուղարկել 2007 թ-ի հունվարի 19-ին թուրքական ազգայնական շրջանակների կողմից դավադրաբար սպանված «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքի դատական գործի` Հանրապետական գլխավոր դատախազության ուսումնասիրության արդյունքում կազմած հայցը: Վճռաբեկ դատարանն այդ  հիմնավորել է, որ այնտեղ «եղած ամփոփագրերն ու հաղորդագրությունները թերի են» եւ առաջարկել թերությունները վերացնելուց հետո հայցն ուղարկել կրկին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Միլիեթ» թերթը: Հայցը Վճռաբեկ դատարան էր ուղարկվել Դինքի ընտանիքի փաստաբանների կողմից, ովքեր էեն համաձայնել Դինքի դատական գործով 2012 թ-ի հունվարի 17-ին Ստամբուլի 14-րդ ծանր հանցագործությունների դատարանի հատուկ լիազորություններով դատավոր Ռուստամ Էրյըլմազի հրապարակած վճռում «հանցավոր կազմակերպություն չլինելու» վերաբերյալ պնդմանը:

Դատավճռի հրապարակման ժամանակ Ստամբուլի հանրապետական դատախազության դատախազ Հիքմեթ Ուստան հայտարարել էր, որ դեմ է դատարանի` Դինքի սպանության մեջ հանցավոր կազմակերպություն չլինելու բնորոշմանը:

Դինքի սպանության գործով անցնող 19 կասկածյալներ դատարանի դահլիճից ազատ են արձակվել` նրանց «հանցավոր կազմակերպության անդամներ չլինելու» հիմնավորմամբ: Դինքի գործով, հանցագործության պահին անչափահաս լինելու հիմնավորմամբ 22,5 տարվա ազատազրկման է ենթարկվել սպանությունն իրագործած Օգյուն Սամասթը, իսկ նրան սպանության դրդած Յասին Հայալը դատապարտվել է ցմահ բանտարկության:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am