1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայոց ցեղասպանության մասին պատմող գրքի թուրք հեղինակն արժանացել է պարգևի

Հայոց ցեղասպանության մասին պատմող գրքի թուրք հեղինակն արժանացել 
է պարգևի

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք գրականության մեջ վերջին շրջանում ակտիվացել են այն մտավորականները, ովքեր իրենց ստեղագործություններում արծարծում են Հայոց ցեղասպանության թեման: Նման գրողներից է թուրք կին հեղինակ Էլիֆ Շաֆաքը, ով Անկարայում Ֆրանսիայի դեսպան Լորեն Բիլի կողմից միջմշակութային երկխոսության և մարդու իրավունքների ազատության բնագավառում ունեցած ծառայության  համար արժանացել է «Արվեստի և գրականության ասպետի» շքանշանի: Այս մասին  հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Haberturk պարբերականը:

Ֆրանսիայի դեսպանը նշել է, որ այս մրցանակը գրականության և արվեստի բնագավառում մեծ կարևորություն ունի: Անդրադառնալով  «Հայրը և ապօրինի զավակը» գրքում Հայոց ցեղասպանության մասին խոսելու պատճառով թուրք հասարակության կողմից Շաֆաքի դեմ սկսած շարժումներին, ինչպես նաև «թրքությունը վիրավորելու» հիմնավորմամբ գրողի դեմ բացված դատական գործին` Բիլին գոհունակություն է հայտնել, որ դատական գործը հետագա ընթացք չի ստացել: «Որքան լավ է, որ այդ դժվարին ժամանակները չկոտրեցին Ձեր քաջությունը` Ձեր իսկ աշխատանքներով ազդելու թուրք հասարակության ենթագիտակցության վրա»,- նշել է Ֆրանսիայի դեպսանը:

Ի պատասխան դեսպանի խոսքի` Շաֆաքը հայտնել է, որ գրքի հրատարակումից հետո շատ ընթերցողներ են զանգահարել իրեն և նշել, որ այն հնարավորություն է տվել տարբեր աշխարհայացք ունեցող շատ մարդկանց միավորվելու ընդհանուր հույսի շուրջ: Բարձր գնահատելով իրեն շնորհված պարգևը` թուրք գրողն ասել է, որ այն խթան կհանդիսանա հետագայում ևս նման ստեղծագորություններ արարելու համար:

Էլիֆ Շաֆաքի «Հայրը և ապօրինի զավակը» գիրքը լույս է տեսել 2006 թվականին և կարճ ժամանակում դարձել Թուրքիայի ամենաընթերցված գրքերից մեկը:Գիրքը պատմում է Թուրքիայում և ԱՄՆ-ում ապրող երկու ընտանիքների մասին, որոնց պատմությունները խաչվում են: Պարզվում է, որ իրականում նրանք բարեկամական կապերով կապված են իրար, սակայն Ցեղասպանության տարիներին տեղի ունեցած դեպքերի պատճառով հայտվել են աշխարհի տարբեր կետերում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]