Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արմեն Աշոտյանը «Հարսնաքար»-ի ողբերգությունը երեք հարթության մեջ է դիտարկում

Արմեն Աշոտյանը «Հարսնաքար»-ի ողբերգությունը երեք հարթության մեջ է 
դիտարկում

ԵՐԵՎԱՆ, 9  ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին շրջանում «Հարսնաքար» ռեստորանային համալիրի շուրջ ծավալված գործողությունների մեջ քաղաքական հարթություն գոյություն չունի:«Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին հուլիսի 9-ին տեղի ունեցած ասուլիսում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Այս ողբերգության մեջ ինձ համար երեք հարթություն գոյություն ունի` մարդկային, քաղաքացիական եւ իրավական»,-ասաց նա: Աշոտյանը նշեց, որ այս երեւույթի քաղաքականացման փորձերն ամբողջությամբ բարոյազրկում են քաղաքացիների բարոյական ցասումը: 

Հունիսի 17-ին` ժամը 23:00-ի սահմաններում, դաժան ծեծկռտուք է տեղի ունեցել «Հարսնաքար» ռեստորանային համալիրում: Փաստով հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը: Ծեծի էր ենթարկվել ՀՀ ՊՆ Երևանի կայազորի հոսպիտալի Ուռոլոգիայի բաժնի պետ, մայոր Վահե Ավետյանը, ով տեղափոխվել էր Մուրացանի զինվորական հոսպիտալ և ենթարկվել գանգուղեղի վիրահատության։ Ավետյանի մոտ ախտորոշվել էր ծանր փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի ծանր սալջարդ, սուր հեմատոմա: Վահե Ավետյանը հիվանդանոցում մահացել է հունիսի 29-ին: Տուժել էին նաեւ Արտակ Բայադյանը եւ Գարիկ Սողոմոնյանը, ում առողջական վիճակը միջին ծանրության է:

Ռուբեն Հայրապետյանը հուլիսի 3-ին հայտարարել է պատգամավորական մանդատը վայր դնելու մտադրության մասին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]