Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԼՂՀ Մեծ Թաղերի միակ թանգարանը ներկայացնում է գյուղի բազմադարյա հարուստ մշակույթը

ԼՂՀ Մեծ Թաղերի միակ թանգարանը ներկայացնում է գյուղի բազմադարյա 
հարուստ մշակույթը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում գտնվող Արմենակ Խամփերյանցի անվան թանգարանի ամենահին իրերը պալեոլիթի ժամակաշրջանի ծակիչներն ու քերիչներն են: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց թանգարանի տնօրեն Արծվիկ Լալայանը, թանգարանի իրերի մեծ մասը նա գտել է համագյուղացիների տներից:

«Թանգարանն ինձ համար մեծ նշանակություն ունի: Իրերի մեծ մասը ես եմ գտել, իսկ մյուս մասը ձեռք եմ բերել սեփական միջոցներով: Դրանով ցանկացել եմ մասսայականացնել մեր մշակույթը»,-ասաց նա:

Լալայանը նշեց, որ թանգարանում կան Շմաջիրի բերդից հայտնաբերված 7-րդ դարի ջնարակապատ կավե կտորներ, 13-րդ դարի խեցիներ` «Բուլդի արտ» կոչվող վայրից, մանկական օրորոցներ, 17-րդ դարի սրեր, դանակներ, տիկեր, կենդանու կաշվից պատրաստված մաղացներ, կավե ամաններ:

«Թանգարանում են նաեւ 3000 տարվա հնության կուժեր, որոնք պեղվել են խրամատներից: Չեմ հիշում, թե իմ գտած առաջին իրը որն է եղել, բայց հատուկ տետրի մեջ գրանցում եմ հայտնաբերածս իրի գտնվելու վայրը, հայտնաբերելուս օրն ու ժամը»,-ասաց նա:

Լալայանի խոսքով, թանգարանն այցելուների պակաս չի ունենում, հատկապես ամռան ամիսներին:

Մեծ Թաղեր գյուղի այս միակ թանգարանը հիմնադրվել է 2004  թվականին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]