Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թումանյանի թբիլիսյան բնակարանի ճանակատագիրը վերջնականապես լուծված է

Թումանյանի թբիլիսյան բնակարանի ճանակատագիրը վերջնականապես լուծված է

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի թբիլիսյան բնակարանի ճակատագիրը վերջնականապես լուծված է: Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը բնակարանի բանալիները պաշտոնապես հանձնեց Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հունիսի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանն ընդգծեց, որ բնակարանի ձեռքբերման հարցը, մի շարք մարդկանց հետեւողական վերաբերմունքի շնորհիվ, վերջապես կարելի է լուծված համարել: Նա շնորհակալություն հայտնեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, ով առանց վարանելու օժանդակել է ոչ միայն բնակարանի ձեռքբերման, այլեւ վերանորոգման հարցում: «Մենք ժողովրդին կարողացանք վերադարձնել Թումանյանի մասունքներից եւս մեկը, նաեւ  այսուհետ Թբիլիսիում կունենանք հայկական մշակութային օջախ, որն անպայմանորեն կդառնա ժամանակակից մշակութային կենտրոն, ինչպես նաեւ մշակութային կյանքի աշխուժացման երաշխիք»,- ասաց նա:                                         Թումանյանի թբիլիսյան բնակարանը նվիրաբերվել է Վիրահայոց թեմին, որն էլ այսուհետ կստանձնի ամբողջ պատասխանատվությունը: Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը նշեց, որ մշակութային կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը նախատեսվում է  աշնանը: Նա հավելեց, որ այժմ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի վերջնական լուծում ստանա նաեւ բնակարանի մյուս մասի` Թումանյանի ծոռնուհու Ալյոնա Կոլեսնիկովային պատկանող հատվածի գնման եւ վերականգնման հարցը: «Բնակարանը կդառնա սիմվոլիկ վերնատուն»,- ասաց թեմի առաջնորդը:

       Ամենայն հայոց բանաստեղծի թբիլիսյան բնակարանի գնման հարցը վերջին ամիսներին ձեռք էր բերել համազգային հնչողություն: Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի շնորհիվ, ով  բնակարանի գնման եւ նորոգման համար գումար հատկացրեց, հնարավոր եղավ այն փրկել կորստի վտանգից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]