Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ամերիկացի հայտնի դաշնակահար Ուրի Քեյնը հանդես կգա Երեւանում

Ամերիկացի հայտնի դաշնակահար Ուրի Քեյնը հանդես կգա Երեւանում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դասական երաժշտության փայլուն մեկնաբան,   «Գրեմմի» մրցանակի հավակնորդ, աշխարհի լավագույն ջազային դաշնակահարներից մեկը համարվող  Ուրի Քեյնն առաջին անգամ հանդես կգա Երեւանում:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  Հայաստանի պետական կամերային նվագախմբից, ԱՄՆ-ից ժամանած հանրահայտ երաժիշտն ընդամենը մեկ համերգով` հունիսի 27-ին,  հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ` կատարելով Կոմիտասի, Ասլամազյանի, Անտոնին Դվորժակի ստեղծագործություններից, ինչպես նաև սեփական երգացանկից:

Ուրի Քեյնը ծնվել է Ֆիլադելֆիայում: Նվագել է ժամանակի լավագույն երաժիշտների` Փիլի Ջոու Ջոնսի, Հանկ Մոբլիի, Միքի Ռոքերի ղեկավարած նվագախմբերում: Եվրոպական և ամերիկյան երաժիշտները բարձր են գնահատել Քեյնի` հատկապես Վագների, Բեթհովենի, Բախի եւ  Շումանի երաժշտության համադրումները: Երաժիշտը հանդես է եկել ջազային բազմաթիվ փառատոններում, ձայնագրել է 22 ալբոմ: 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]