Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մեղրիում իսպանական յուրատեսակ ձիթապտուղ է աճեցվում

Մեղրիում իսպանական յուրատեսակ ձիթապտուղ է աճեցվում

ՄԵՂՐԻ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում միակ, օրինակելի համարվող 7 հա  ձիթապտղի այգին, որը գտնվում է Մեղրիում` Արաքսաշենում, տարեկան ամենաքիչը 10 տ բերք է տալիս: Նախկին չորացած խաղողի այգու փոխարեն Իսպանիայից բերված Սեվելիանո եւ Ասկոլանա 2 տեսակի 3400 ձիթենիներով այստեղ այգի է հիմնել Լեհվազ գյուղի 50-ամյա բնակիչ Կարո Կարապետյանը:

2000թ-ից սկսած չորս տարի է պահանջվել այգեգործին, որպեսզի գլուխ բերի սկսած գործը: «Սկզբում տնկել եմ 7590 ծառ, բայց բոլորն էլ ցրտահարվել են: 2003-ին կրկին փորձեցի, այս անգամ ծիթենիները կարկուտի բաժին դարձան: Եվ միայն 2010-ին այգուցս հավաքեցի առաջին բերքը», - այցելուներին պատմում է Կարո Կարապետյանը: Նրա խոսքով, յուրաքանչյուր ծառից տարեկան ստանում է  20-30 կգ բերք: Իսկ ձիթենու տեսակներից մեկը շատ յուղատու է: Ուսումնասիրությունները պարզել են, որ այդ տեսակի պտղամիսը պարունակում է մինչեւ 70 տոկոս ձիթայուղ, իսկ կորիզում այն կազմում է 27-33 տոկոս:

Չնայած ստացված էկոլոգիապես մաքուր բերքին` Կարապետյանը այն իրացնելու խնդիր ունի: «Առայժմ ստացված բերքը էժան գնով` կիլոգրամը 1200 դրամով, ստիպված եմ լինում տալ վերավաճառողներին: Հայաստանում դեռեւս դժվար է նորմալ գնով ձիթապտուղ իրացնելը», - «Արմենպրես»-ին ասաց Կարապետյանը:

Ձիթապտղի բերքահավաքն Արաքսաշենում սկսվում է սեպտեմբերի կեսերից, մինչդեռ Իսպանիայում եւ Հունաստանում այն հավաքում են նոյեմբերին: Բանն այն է, որ ծովի մակերեւույթից ընդամենը 570մ բարձրություն ունեցող Արաքսաշենում ամռան ամսիներրին օդի ջերմաստիճանը գերազանցում է 60 աստիճանը եւ բերքն այստեղ շուտ է հասունանում: Կարո Կարապետյանին այգին խնամելու գործում օգնում են բարեկամներն ու ընկերները: Ձիթենիներից բացի, այստեղ կան նաեւ 2000 հատ նռնենիներ, որոշակի թվով ծիրանենիներ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]