1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արմեն Աշոտյանը հուսով է` «Անահիտ»-ը տուն կվերադառնա

Արմեն Աշոտյանը հուսով է`  «Անահիտ»-ը տուն կվերադառնա

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անահիտ աստվածուհու արձանի մասունքները Բրիտանական թանգարանից Հայաստան տեղափոխելու համար մարտի 7-ին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատան մոտ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ակցիա էր կազմակերպել:

ՀՀ ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանը, Հայաստանի երիտասադական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպաններ տիկին Քեթրին Ջեյն Լիչին եւ Ջոնաթան Ջեյմս Էյվսին փոխանցեցին Անահիտ դիցուհու արձանի մասունքները հայրենիք վերադարձնելու ուղերձի տեքստը եւ նախաձեռնությանը միացած երիտասարդների ստորագրությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի երիտասադական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ  նախաձեռնությունը Արմեն Աշոտյանինն էր, ով այդ միտքը գրել էր իր ինտերնետային պատի վրա:

«Այս ակցիային միացել են ոչ միայն ՀՀ, այլեւ սփյուռքի մեր հայրենակիցները:  Սա դարձել է համահայկական նախաձեռնություն: Մենք ապագայում  մեր պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձանների համար եւս պետք է պայքարենք»,-ասաց նա:

Ավագյանը նշեց, որ ակցիայի օրը պատահական չի ընտրված` նախաձեռնությունը նվիրված է Կանանց տոնին:

ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ Հայաստանը բոլոր բարոյական հիմքերն ունի` նման պահանջով հանդես գալու:

«Սա գործընթաց է, որը կարող է հաջողությամբ պսակվել, եթե մենք լինենք շատ հետեւողական, իսկ մենք կլինենք: Նախաքրիստոնեկան մշակութային հուշարձաններ քիչ ունենք Հայաստանում, եւ  ես հավատում եմ, որ մեր Անահիտը տուն կվերադառնա»,-ասաց նախարարը:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը փետրվարի 20-27-ը կազմակերպել էր ստորագրահավաք, որին մայրաքաղաքից եւ ՀՀ տասը մարզերից շուրջ 20  հազար երիտասարդ էր միացել:

Ուղերձի տեքստը եւ ստորագրությունների պատճենները կուղարկվեն նաեւ Բրիտանական թանգարան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]