1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պետական խորհրդանիշների հեղինակային ու մտավոր սեփականության հարցերը կարգավորվում են միջպետական մակարդակում

Պետական խորհրդանիշների հեղինակային ու մտավոր սեփականության 
հարցերը կարգավորվում են միջպետական մակարդակում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դրամական միավորի խորհրդանշանը պետական խորհրդանիշերից մեկն է: Դրա հանդեպ հեղինակային ու մտավոր սեփականության հարցերը, իրավունքի վերաբերյալ վիճաբանություններն արդեն կարգավորվում են միջպետական մակարդակում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կերպ մեկնաբանեց իրավաբան Արփինե Հովհաննսիյանը Թուրքիայի կենտրոնական բանկի կողմից մարտի 1-ին հրապարակած երկրի արժույթի` թուրքական լիրայի նոր խորհրդանշանի` հայկական դրամի նշանին նման լինելու հարցը:

«Յուրաքանչյուր նման աշխատանք ունի հեղինակային իրավունք և կարգավորվում է մտավոր սեփականությամբ օրենսգրքով: Սակայն պետությունը, հայտարարելով մրցույց, գնում է ստեղծված մտավոր սեփականության օգտագործման իրավունքը և ըստ այդմ հեղինակն այլևս չի կարող որևէ կերպ այլ կապակցությամբ այն օգտագործել սեփական որոշմամբ»,- նշեց իրավաբանը` հավելելով, որ միաժամանակ Հայաստանի Սահմանադրությամբ չի կարգավորում դրամի խորհրդանշանի դասակարգումը պետական խորհրդանիշների շարքում: «Մենք գիտենք, որ պետական խորհրդանիշների թվին դասվում են  դրոշը, զինանշանը, օրհերգը, սակայն դրանց թվում դրամի խորհրդանիշը չի դասվում»,- ամփոփեց Արփինե Հովհաննիսյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]