1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Միջազգային մամուլը քննադատում է Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշումը

Միջազգային մամուլը քննադատում է Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի 
որոշումը

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային մի շարք հայտնի լրատվամիջոցներ անդրադարձել են փետրվարի 28-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի` Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը հակասահմանադրական ճանաչելու փաստին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  CNN-ը, մեկնաբանելով ողջ գործընթացի էությունը, գրում է, որ  օրինագիծը սատարողներից մեկը` սենատոր Էրվե Մարսեյը, պնդել է, թե եթե Ֆրանսիան արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ուստի Հոլոքոստի ժխտմանը վերաբերող  նույն չափանիշը պետք է վերաբերի նաեւ Հայոց ցեղասպանությանը: «Եթե վիճարկենք հրեաների ցեղասպանությունը, կպատժվենք, իսկ մինչ հիմա, երբ վիճարկում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք չենք պատժվում: Մենք չենք կարող ունենալ օրինական պատիժ մեկի համար, իսկ մյուսի համար` ոչ: Բոլորը հավասար են օրենքի առաջ»,-նշել է սենատորը: «Ցեղասպանության քննարկումը կամ բանավեճը Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ լարվածության աղբյուր է հանդիսանում: Օրինակ` Սպիտակ Տունը տարեցտարի ավելի քիչ ջանք է գործադրում հայերի զանգվածային սպանությունները որպես ցեղասպանություն ճանաչելու բանաձեւ ընդունելու ուղղությամբ»,-եզրափակում է CNN-ը:

«Աշխարհի շատ պատմաբաններ հավատում են, որ 1.5 մլն հայեր զանգվածաբար սպանվել են Օսմանյան թուրքերի կողմից, իսկ Թուրքիան շարունակ պնդում է, որ դրանք նպատակային սպանություններ չեն եղել` նշելով, որ 500 հազար հայ է զոհվել, որոնցից շատերը սովի եւ այլ աղետների հետեւանքով»,-գրում  է New York Times պարբերականը:

Asianews-ը մեջբերում է օրինագծի հեղինակ Վալերի Բուաեյի խոսքերը. «Ֆրանսիան ճանաչել է երկու ցեղասպանություն` Հոլոքոստը եւ 1915 թ-ի Հայոց ցեղասպանությունը: Հոլոքոստի զոհերը պաշտպանված են դրա ժխտումից, իսկ Հայոց ցեղասպանության զոհերը` ցավոք, ո'չ»: Բուայեն ընդծել է, որ Սահմանադրական խորհրդի որոշումը անհամապատասխանություն է ստեղծում այս խնդրի շրջանակում:

«Սարկոզին կարգադրել է մշակել Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ» խորագրով հոդվածում բրիտանական The Telegraph պարբերականը ընդգծում է, թե օրինագիծը հակասահմանադրական  ճանաչելուց հետո Ֆրանսիայի նախագահականից անմիջապես հաղորդվել է, որ նախագահ Սարկոզին կարգադրել է մշակել նոր օրինագիծ` հաշվի առնելով Սահմանադրական խորհրդի որոշումը:

Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը 2011թ-ի դեկտեմբերի 22-ին ընդունվել է երկրի Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ձայների ճնշող մեծամասնությամբ: 2012թ-ի հունվարի 23-ին օրինագիծը հաստատեց Ֆրանսիայի Սենատը: Օրինագծի ուժի մեջ մտնելուց հետո Ֆրանսիայի տարածքում Հայոց ցեղասպանության ժխտման համար կսահմանվի մեկ տարի ազատազրկում եւ 45 հազար եվրոյի տուգանք:  

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]