1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Բունդեսթագը պատրաստվում Է ղարաբաղյան հակամարտությունը լուծել Ադրբեջանի դիրքերից

Բունդեսթագը պատրաստվում Է ղարաբաղյան հակամարտությունը լուծել 
Ադրբեջանի դիրքերից

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բունդեսթագում Քրիստոնեա-դեմոկրատական միություն-Քրիստոնեա-սոցիալական միություն խմբակցության արտաքին քաղաքականության հարցերի աշխատանքային կոմիտեն փաստաթուղթ Է ընդունել ղարաբաղյան հակամարտության մասին: Փաստաթուղթն ընդունվել Է տակավին փետրվարի 14-ին, սակայն հայկական կողմը միայն այժմ Է ուշադրություն դարձրել դրա վրա: Դրա վերաբերյալ հաղորդագրությունն ստացվել Է «ԱզերԹԱջ» պետական լրատվական գործակալությունից, որին այդ մասին հայտնել են Եվրոպա-Ադրբեջան ընկերությունում: Փաստաթուղթը, եթե հավատանք Բաքվի աղբյուրներին, վերնագրված Է «Լեռնային Ղարաբաղի 20-ամյա հակամարտությունը. հակամարտության խաղաղ լուծման նոր խթան» եւ ամբողջովին արտացոլում Է հակամարտության վերաբերյալ ադրբեջանական կողմի տեսակետը. դրանում տեղ են գտել թե՛ 20 տոկոս «բռնազավթված տարածքները», թե՛ 1 մլն փախստականները, թե՛ Խոջալուի զոհերը: Անուշադրության չեն մատնվել «ադրբեջանական հողերի ազատման» մասին 1993 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձեւերը: Փաստաթղթում ընդգծվում Է, որ միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղը համարում Է Ադրբեջանի բաղկացուցիչ մասը: Տվյալ համատեքստում Գերմանիայի, ինչպես նաեւ Եվրամիության դիրքորոշումը հանգում Է հակամարտության վերջնական եւ խաղաղ լուծմանն աջակցելուն: Փաստաթղթի հեղինակները հիշել են նաեւ 2011 թվականի մարտի սկզբին «հայ դիպուկահարի» գնդակից ադրբեջանցի 9-ամյա երեխայի մահը:

Փաստաթուղթն ավելի քան տարօրինակ Է ու անհասկանալի: Առաջինն ու, հավանաբար, ամենագլխավորը՝ ինչու հանկարծ գերմանացի խորհրդարանականները «հիշեցին» հակամարտության մասին, որը նրանց համար երբեք Էլ առանձնակի կարեւորություն չի ներկայացրել: Ուշադրություն են գրավում նաեւ, ասես, Բաքվում արված ձեւակերպումները:

Նման փաստաթղթի ընդունումը, եթե դա իրոք տեղի Է ուեցել, պատիվ չի բերում Բունդեսթագի պատգամավորներին: Եթե Գերմանիան իրապես հակամարտության լուծում Է ցանկանում, ապա փաստաթղթում պետք Է արտացոլված լինի նաեւ հայկական կողմի տեսակետը: Ընդհանրապես անհասկանալի Է, թե ինչու Գերմանիան որոշեց միջամտել հակամարտությանը, որը բացարձակապես նրան չի վերաբերում: Բացատրությունը կարելի Է գտնել ածխաջրածինների հարցում Ադրբեջանի հետ կապված շահագրգռության մեջ: Այս դեպքում ամեն ինչ հասկանալի Է, հետեւաբար պարզապես պետք չԷ խոսել մարդու իրավունքների, եվրոպական արժեքների եւ նման այլ բաների մասին: Իրական քաղաքականությունը օգտագործում Է կոնկրետ հասկացություններ. կա, թե ոչ նավթ, տարանցում, հաղորդակցության անվտանգ ուղիներ եւ այլն: Մնացած ամեն ինչ հռետորաբանություն Է՝ ուղղված սեփական շահերի արդարացմանը:

Մինչդեռ բոլորովին վերջերս Հայաստանի երեք կուսակցություններ՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Օրինաց երկիրը» եւ «Ժառանգությունը» դարձել են Եվրոպայի ժողովրդական կուսակցության անդամներ, որի մեջ մտնում են նաեւ Գերմանիայի պատգամավորներ: Ինչ-որ հակասություն Է ստեղծվում. չի կարող կուսակցությունը անտեսել իր կուսակիցների կարծիքը, եթե, իհարկե, նոր անդամներն ընդունվել են ոչ թե ձեւականության կամ ինչ-ինչ շահերի համար:

Այս պատմությունը կարող Է շարունակություն ունենալ մի դեպքում՝ եթե պարզվի, որ փաստաթուղթն իրոք գոյություն ունի: Ճիշտ Է, ադրբեջանական ԶԼՄ-ներում քանիցս ապատեղեկատվություն Է տարածվել ղարաբաղյան հակամարտության հարցում Եվրոպայի դիրքորոշման վերաբերյալ, բայց ով կարող Է վստահորեն ասել, որ այս անգամ Էլ ՔԴՄ-ՔՍՄ-ն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեղեկատվական պատերազմի զոհ Է դարձել: Հարկ Է նաեւ նշել, որ Բաքուն ջանում Է այդ պատերազմի մեջ ներքաշել հնարավորինս շատ պատգամավորների ու քաղաքական գործիչների տարբեր երկրներից՝ դրանով իսկ փորձելով ղարաբաղյան հակամարտությունը լուծել իր օգտին: Իսկ այն, որ Բաքվի ազդեցությանը ենթարկվում են լուրջ քաղաքական գործիչներ, ասում Է միայն մի բանի մասին՝ աշխարհում արդեն հստակ բաժանում կա նրանց միջեւ, ովքեր գիտեն հակամարտության ողջ պատմությունը եւ ովքեր ղեկավարվում են պաշտոնական Բաքվի ցուցումով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]