Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ինչի համար Է հարկավոր մահմեդական Facebook-ը

Ինչի համար Է հարկավոր մահմեդական Facebook-ը

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում մեծ հանդիսությամբ տեղի Է ունեցել Facebook-ի մահմեդական նմանօրինակի՝ Salamworld սոցիալական ցանցի շնորհանդեսը: Ինչպես գրում են իսլամական ԶԼՄ-ները, Salamworld –ի թիմը պնդում Է, որ նոր պլատֆորմի մշակումն ավելի շատ պայմանավորված Է  այլընտրական օն-լայն տարածության ստեղծման անհրաժեշտությամբ, որն ավելի հարմարավետ կլինի մահմեդականների համար, քան գոյություն ունեցող սոցիալական  ցանցերի հետ մրցակցելու ձգտմամբ, որոնք լայն ժողովրդականություն են վայելում: Եվ դա միանգամայն հասկանալի Է, քանի որ ներկայում գործող ցանցերի հետ մրցակցելը դժվար Է, մանավանդ որ դրանցում սահմանափակումներ չկան դավանական, Էթնիկական կամ ռասայական հատկանիշով: Կարելի Է նույնիսկ ասել, որ Salamworld նախագիծը որոշակիորեն ռասիստական Է եւ ակնհայտորեն միտված կլինի արդեն Համացանցի միջոցով «անհավատների» դեմ պայքարելուն: Որքան Էլ որ հակառակը պնդեն ցանցի ստեղծման նախաձեռնողները, հենց դա կարող Է մեկնակետ դառնալ մոլորակի իսլամացման գլոբալ ծրագրի իրացման գործում:

Facebook-ը եւ Twitter-ը հեղաշրջեցին նախեւառաջ միլիոնավոր մահմեդականների գիտակցությունը, որոնք հասկացան, որ իշխանություններցի դեմ օն-լայն ռեժիմով խմբեր կազմելն ու ժողովուրդ հավաքելը շատ ավելի հեշտ ու ավելի արդյունավետ Է հին մեթոդներից: իսկ եթե այդպես Է, ապա Մերձավոր Արեւելքից հետո նոր տեխնոլոգիաները կարելի Է փորձարկել այլ երկրներում, որտեղ մահմեդական մեծամասնություն Է բնակվում: Մյուս կողմից՝ սոցիալական ցանցերը շատ հարմար հարթակ են կարծիքների, գաղափարների փոխանակման, պարզապես հաղորդակցվելու համար: Բայց ով կարող Է երաշխավորել, որ Salamworld-ում չեն լինի ծայրահեղական գործողությունների եւ ջիհադի պատրաստվելու կոչեր:

«Մենք հպարտության զգացում ենք ապրում ամբողջ աշխարհի մահմեդականների կողմից նախագծին ցուցաբերվող աջակցության եւ հավանության խոսքերի համար: Դա ոգեշնչում Է մեզ՝ զարգացնելու Salamworld նախագիծը, որը միավորում ու զորացնում Է բոլորիս: Մենք հուսով ենք, որ այդ աջակցությունը կշարունակվի, եւ բոլորին հրավիրում ենք միանալու Salamworld-ին: Մենք պատրաստ ենք համագործակցության ու գործընկերության»,-ասել Է Աբդուլ Վահեդ Նիյազովը՝ Salamworld-ի նախագահը:

Salamworld-գործարկման համար մեկնարկային հարթակ Է դարձել Ղազախստանը: Հաշվի առնելով ինչպես աշխարհագրական, այնպես Էլ սոցիալական առումով այդ նախագծի մասշտաբայնությունը, դրա կենտրոնակայան Է ընտրվել Ստամբուլը: Նիյազովի կարծիքով՝ Salamworld-ը վիրտուալ կյանքի այլընտրական նկարագիր Է, որը համապատասխանում Է ժամանակակից մահմեդականի պահանջմունքներին: Ընդսմին ոչ մի խոսք չի ասվում  հանդուրժողության, համաձայնության, առաջընթացի մասին: Արդեն այժմ կարելի Է ասել, որ նոր ցանցում «Ալ Քաիդա»-ի առաջնորդների տեսաուղերձները կօգտվեն առանձնակի հաջողությամբ: Դեռ ավելին, Salamworld-ում կարելի Է պարզապես գործելակերպի հրահանգներ տալ տարբեր խմբավորումների: Եթե այսպես շարունակվի, ապա մյուս դավանանքները նույնպես կարող են ստեղծել իրենց ցանցերը եւ… վիրտուալ պատերազմ կսկսվի: Ճիշտ Է, այն իսկական պատերազմից ավելի լավ Է, բայց չԷ որ ոչ ոք չի երաշխավորի, որ քրիստոնյաների, հրեաների, հինդուիստների «գազանությունների» մասին կարդացող մահմեդականները չեն գնա ավերելու քրիստոնեական տաճարներն ու սինագոգները:

Գուցեեւ վիճակն, այնուամենայնիվ, այդքան Էլ մռայլ չԷ, հնարավոր Է՝ մահմեդականներն, իրոք, ցանկանում են միմյանց հետ շփվել իրենց մատչելի լեզվով: Բայց անհրաժեշտ Է թվարկված վտանգները նկատի ունենալ մնացած ողջ աշխարհն այն քաոսից վտանգազերծելու համար, որի մեջ իսլամիստները ներքաշել են Մերձավոր Արեւելքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]