Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Հունիս

Մանկավարժական համալսարանի հենակետային ավագ դպրոցն ունի նոր համակարգչային լսարան

Մանկավարժական համալսարանի հենակետային ավագ դպրոցն ունի նոր 
համակարգչային լսարան

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի եւ  Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհուրդի նախաձեռնությամբ փետրվարի 15-ին մանկավարժական համալսարանի հենակետային ավագ դպրոց-վարժարանում բացվեց համակարգչային լսարան: Հենակետային վարժարանում ֆիզիկամաթեմատիկական, բնագիտական, հումանիտար եւ տնտեսագիտական հոսքերից բացի, գործում են նաեւ մշակութային (ռեժիսուրա, օպերատորություն, գեղարվեստական լուսանկարչություն, նկարչություն-դիզայն) եւ հոգեբանամանկավարժական (հոգեբանություն, լրագրություն) հոսքեր:

«Կրթական հաստատությունների տեխնիկական վերազինման ծրագիրը շարունակական է: Այսօր դժվար է պատկերացնել որակյալ կրթություն առանց նյութատեխնիկական հագեցվածության»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ նշել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը: Նրա խոսքով Հայաստանի երիտասարդական հիմնադրամն իր կրթական ծրագրերի համատեքստում կարեւորում է դպրոցներում նյութատեխնիկական հագեցվածության ուղղությամբ տարվող աշխատանքները:

 Հիմնադրամի միջոցներով ոչ միայն կբացվեն համակարգչային լսարաններ, այլեւ կվերազինվեն լաբորատորիաները, աջակցություն կցուցաբերվի գրադարաններին: Նման ծրագրեր իրականացվելու են նաեւ ՀՀ զինված ուժերում: Պայմանավորվածություն կա նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության հետ, եւ համակարգչային տեխնիկայով հագեցած լսարաններ կբացվեն նաեւ զորամասերում:

Վարժարանի 10-12-րդ դասարաններում սովորում է մոտ 330 աշակերտ:  

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ համակարգչային տեխնիկայով կահավորված լսարանի բացումը հնարավորություն կտա ոչ միայն բարձրացնել կրթության որակը վարժարանում, այլեւ ավելի արդյունավետ կդարձնի տարբեր առարկաների դասավանդումը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ