Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դավութօղլուն՝ Վաշինգտոնում. Սիրիան եւ «Հայկական հարցը»

Դավութօղլուն՝ Վաշինգտոնում. Սիրիան եւ «Հայկական հարցը»

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի իրադրությունը լրջորեն անհանգստացնում Է Թուրքիային, ինչը միանգամայն հասկանալի Է, նկատի առնելով այն, որ երկու երկրների միջեւ ընդհանուր սահմանը կազմում Է մոտավորապես 800 կիլոմետր: Դա Էլ հենց եղել Է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի՝ Վաշինգտոն այցի հիմնական նպատակը, որն, իրոք, վախենում Է Սիրիայի իրադրության լիակատար ապակայունացումից, որտեղ արդեն ոչ ոք չգիտի՝ ով ում Է սպանում:

Արեւմտյան ԶԼՄ-ները տեղեկատվություն են հաղորդում՝ հիմնվելով ընդդիմադիր ուժերի վրա, որոնք ըստ Էության ահաբեկչական խմբավորումներ են՝ բաղկացած մեծ մասամբ սուննիներից, որոնք ցանկանում են տապալել ոչ այնքան Բաշար ալ Ասադին, որքան ալավիների ու շիաների փոքրամասնությանը, որը Սիրիայում կառավարում Է ավելի քան 40 տարի:

Սիրիայի SANA պետական գործակալությունը ճիշտ հակառակ տեղեկատվություն Է հաղորդում, որի դեմ բողոքում Է Արեւմուտքը Ասադին ուղղված կոչերում: Ճշմարտությունը, ինչպես միշտ, մեջտեղում Է. Սիրիայում քաղաքացիական պատերազմ Է ընթանում, եւ տարածաշրջանի ճակատագիրը կախված Է այն բանից, թե ով կկարողանա կանգուն մնալ:

Սիրիայի իրադարձությունները Հայաստանին եթե ոչ ուղղակիորեն, ապա անուղղակի կերպով վերաբերում են, նույնիսկ եթե հաշվի չառնենք հայ համայնքը: Իսկ համայնքն ավանդաբար աջակցում Է նախագահ Ասադին. այդպես Էր հանգուցյալ Հաֆեզ Ասադի օրոք, այդպես Է նաեւ այժմ: Եվ բանն այստեղ ռեժիմի նկատմամբ լոյալությունը չԷ, այլ պարզապես գոյատեւման խնդիր Է: Եթե Սիրիայում տապալեն նախագահին, ապա հայերին լավագույն դեպքում արտագաղթ Է սպասում: Ճիշտ Է՝ ոչ միայն հայերին, այլեւ բոլոր քրիստոնյաներին: Բացի այդ Էլ Մերձավոր Արեւելքը շատ մոտիկ Է, թռիչքային ժամանակը 2-2,5 ժամ Է, իսկ դա պատերազմի վարման ներկա պայմաններում րոպեներ են…

Վաշինգտոնում Դավութօղլուն հանդես Է եկել շուտափույթ Սիրիայի խնդրին նվիրված միջազգային խորհրդաժողով գումարելու կոչով: «Մեզ միջազային պլատֆորմ Է հարկավոր, որպեսզի Սիրիայի ժողովրդի հետ համերաշխություն ցուցաբերենք սպանությունների ու արյունահեղության դեմ, մանավանդ որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի կարողանում գործել այդ ուղղությամբ: Մենք չենք կարող թույլ տալ, որ Սիրիայի ժողովուրդն ամեն օր զոհեր տա, իսկ մենք կույրերի դերում լինենք»,-ասել Է նա՝ ելույթ ունենալով Ջորջ Վաշինգտոնի համալսարանում: Ավելի վաղ Սիրիայի վերաբերյալ «նոր նախաձեռնության» մասին հայտարարել Է Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը: Նրա խոսքով՝ անհրաժեշտ Է Ստամբուլում միջազգային խորհրդաժողով անցկացնել Արաբական պետությունների լիգայից «Սիրիայի բարեկամ երկրների» ՄԱԿ-ի ԱԽ-ի եւ Եվրամիության մասնակցությամբ: Բայց ինչու հենց Ստամբուլում: Այժմ սիրիացիներին ոչ ոք չի կարող խաղաղեցնել, առավել եւս Էրդողանը: Բայց Թուրքիայի վարչապետը շատ Է ցանկանում առաջին ջութակի դերը խաղալ Մերձավոր Արեւելքում, չնայած այն բանին, որ Սիրիան վայելում Է Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի աջակցությունը:

Մինչդեռ, ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն՝ իրանցի 15 հազար հատուկ ջոկատայիններ են ուղարկվել Սիրիա՝ Բաշար Ասադի ռեժիմին օգնություն ցուցաբերելու երկրում կարգուկանոն հաստատելու գործում: Նշվում Է, որ այդ մասին Իրանին խնդրել Է Բաշար ալ Ասադը: Նախօրյակին իսրայելական Debka տեղեկատվական պորտալը հաղորդել Է, որ Մեծ Բրիտանիայի եւ Քատարի հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումների կազմում գործող հրահանգիչներն աջակցություն են ցուցաբերում Հոմս քաղաքի շրջանում Սիրիայի կառավարական զորքերի դեմ կռվող զինյալներին:

Դատելով ըստ ամենայնի՝ Վաշինգտոնից հետո Դավութօղլուն կուղեւորվի Ռուսաստան, իսկ այնուհետեւ՝ Չինաստան, որպեսզի ճշտի Սիրիայի նկատմամբ այդ երկրների դիրքորոշումը: Եվ, իհարկե, Թուրքիայի ԱԳ նախարարը չԷր կարող Հիլարի Քլինթոնի հետ չխոսել Իրանի ու Իրաքի, Կովկասի եւ, անպայմանորեն, հայերի ցեղասպանության մասին: Հաստատ պետքարտուղարին խնդրել Է «օգտագործել ազդեցությունը», որպեսզի Ֆրանսիան հրաժարվի հայերի ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին իր օրինագծից: Հետաքրքրականն այստեղ այլ բան Է. միթե Թուրքիայի ղեկավարությունը լրջորեն կարծում Է, որ «Հայկական հարցում» կարող Է ազդել ինչ-որ բանի վրա: Վաղուց ժամանակն Է հրաժարվել պատրանքներից: Հասկանալի Է, որ հայերի ցեղասպանության ճանաչումը, ցավոք, ավելի շատ քաղաքականություն Է, քան բարոյականություն, բայց երբեմն քաղաքականությունն Էլ «սխալվում Է» եւ առաջնության դափնին տալիս բարոյականությանը: Պարզ օրինակ Է Հոլոքոստը: Բայց դա Է Թուրքիայի արտաքին քաղաքականության բուն Էությունը. ինչի մասին Էլ որ նրանք խոսեն, շարունակ վերադառնում են 1915 թվական… Եվ դրա վերջը չի երեւում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]