Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Դեկտեմբեր

Թուրք նախարարն իրեն երես առած երեխայի պես Է պահում


ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի առանձին պաշտոնյաների գործելակերպը հիշեցնում Է երես առած երեխայի վարքագիծը, որին ասում են՝ «չի կարելի», բայց նա, միեւնույն Է, շարունակում Է չարաճճիություն անել, չնայած այն բանին, որ դրա համար կարող Է պատժվել: Հենց այս կերպ են սկսել իրենց պահել թուրք նախարարները Ֆրանսիայի Սենատի կողմից հայտնի օրինագծի ընդունումից հետո: Աչքի Է ընկել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ գլխավոր բանակցորդ Էգեմեն Բաղիշը: Դավոսում կայացած տնտեսական համաժողովի ընթացքում նախարարն իրեն թույլ Է տվել նշելու, որ հայերի ցեղասպանություն «չի եղել»: Նա դա հայտարարել Է Շվեյցարիայում, որտեղ արդեն երկու տարի Է՝ հայերի ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվության մասին օրենք Է գործում, եւ արդեն բանտային կալանքի Էր դատապարտված թուրք գործիչ Դոգու Պերինչեկը, որը վերջերս Է ազատվել: Ահա եւ Բաղիշի դեմ Շվեյցարիայի օրենսգրքի 261-րդ հոդվածով հետաքննություն Է սկսվել ռասիստական հայտարարություններ անելու մեղադրանքով: Մինչդեռ նախարարը հայտարարել, թե «չի պատկերացնում մի այնպիսի ուժ, որը կարող Է ձերբակալել Թուրքիայի Հանրապետության այս կամ այն նախարարին»:

Ձերբակալել կարելի Է ցանկացած մեկի՝ նախագահի, նախարարի, ում ասես: Բայց սա արդեն քաղաքական ակտ Է, որին, մեր կարծիքով՝ Եվրոպան առայժմ պատրաստ չԷ: Թեեւ Թուրքիային Եվրամիություն մտնել թույլ չտալու համար կարելի Է դիմել ցանկացած քայլի՝ հայտարարել պերսոնա նոն գրատա, չհրավիրել բանակցությունների: Բայց դրան դժվար Է հավատալ: Շվեյցարիան Եվրամիության մեջ չի մտնում եւ կարող Է իրեն թույլ տալ հայերի ցեղասպանությունը ժխտող երկրի նախարարի դեմ քրեական գործ հարուցելու «շռայլությունը»: Ինչ վերաբերում Է դիվանագիտական անձեռնմխելիությանը, ապա դա  ունեին նաեւ բոլոր այն դիկտատորները, որոնց տապալում Էին կամ պարզապես ձերբակալում եւ ստիպում հետին թվով իշխանությունից հրաժարվելու մասին փաստաթուղթ ստորագրել:

Ճիշտ Է, Բրյուսել իր այցի նախօրեին Էգեմեն Բաղիշը հայտարարել Է, որ ինքը՝ որպես քաղաքական գործիչ, չպետք Է զբաղվի այդ հարցի (հայերի ցեղասպանության) քննարկմամբ, դա պատմաբանների գործն Է: «Թող բացեն աշխարհում գոյություն ունեցող արխիվները, եւ թող պատմաբանները քննարկեն այդ հարցը»,-հայտարարել Է Բաղիշը: Դարձյալ՝ պատմաբանները: Արխիվների բացում կարող Է պահանջել միայն այն մարդը, որը վստահ Է, որ այնտեղ գրեթե ոչինչ չկա: Հայտնի Է, որ Աթաթուրքի ժամանակներում օսմանական արխիվների մեծ մասը հիմնավորապես «մաքրվել են», մնացածը դուրս Է բերվել արդեն մեր ժամանակներում, երբ Թուրքիայում կառավարում Էին գեներալները: Բայց դա չի նշանակում, որ ոչինչ չի պահպանվել. վկայություններ են մնացել ամերիկյան, ռուսաստանյան, ֆրանսիական արխիվներում: Միթե Թուրքիան իրոք գտնում Է, որ պատմությունն իր կողմն Է: Եթե դա իսկապես այդպես Է, ապա իրականության հետ հանդիպումը ծանր Է լինելու, մանավանդ ներկա պայմաններում, երբ Թուրքիան իր ինքնության որոնումների մեջ Է:

Կարելի Է ժխտել ինչ ասես ու որքան ասես: Դա ոչինչ չի փոխում: Եվ Թուրքիան փոխանակ կանգնելու Հոլոքոստը ճանաչած Գերմանիայի կողքին, շարունակում Է համառորեն առաջ տանել իր գիծը: Այնպիսի անտեղի փաստարկներ են բերվում, որ պարզապես ապշահար ես լինում, հենց միայն այն պնդումը, թե Հոլոքոստը Նյուրնբերգյան գործընթացում ճանաչվել Է 1946 թվականին, եւ պահպանվել են բազմաթիվ լուսանկարներ, կինոխրոնիկայի կադրեր: Դե՝ ինչ, հայերի բախտը չի բերել. երբ նրանց սպանում Էին, ֆոտո եւ կինոտեխնիկան սաղմնային վիճակում Էին…:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ