Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը կարող Է Իրանին հարված հասցնել Իսրայելի միջոցով

ԱՄՆ-ը կարող Է Իրանին հարված հասցնել Իսրայելի միջոցով

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը կարող Է Իրանին հարված հասցնել Իսրայելի միջոցով: Համենայն դեպս, այսպես Է գրում թե The Washington Post-ի մեկնաբան Դեւիդ Իգնատիուսը: Նրա հոդվածից հետեւում Է, որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետան չի բացառել, որ Իրանի շուրջ աճող լարվածության կապակցությամբ Իսրայելը գարնանը կամ ամռանը կարող Է հրթիռառմբային հարված հասցնել Թեհրանի միջուկային օբյեկտներին: ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության ղեկավարի կարծիքով՝ հարվածը կհասցվի նախքան Իրանի կողմից այսպես կոչված «իմունիտետի գոտու» խախտումը եւ միջուկային ռումբի ստեղծմանը ձեռնամուխ լինելը:

Ռազմավարական առումով կարեւոր օբյեկտների ոչնչացումը, Իսրայելի իշխանությունների կարծիքով՝ պետք Է զգալիորեն արգելակի ռազմական միջուկային ծրագիրը, որում կասկածում են Իրանին: Սակայն նախօրյակին Լեոն Պանետան հրաժարվեց մեկնաբանել իր խոսքերը: «Ոչ, ես չեմ մեկնաբանի: Այն, ինչ ես մտածում եմ եւ տեսնում, կարծում եմ՝ այն ոլորտի բաներ են, որը պատկանում Է ինձ եւ ուրիշ ոչ մեկի»,-հայտարարել Է նա:

Պանետայի փոխարեն դա արել Է Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը, ով հայտարարել Է, որ եթե Իրանի դեմ Արեւմուտքի սահմանած տնտեսական պատժամիջոցները չկանգնեցնեն նրա միջուկային ծրագրի մշակումը, անհրաժեշտ կլինի քննարկել ռազմական միջամտության տարբերակը: Բարաքը նաեւ նշել Է, որ, բազմաթիվ վերլուծաբանների կարծիքով՝ միջուկային Իրանին դիմակայելը շատ ավելի դժվար կլինի եւ ավելի մեծ թվով կյանքեր կարժենա, քան եթե կանխարգելիչ ռազմական միջամտություն իրականացվի:

Այն, որ Իրանի դեմ պատերազմը կսահմանափակվի Իսրայելի հետ հրթիռահարվածների փոխանակմամբ, վաղուց Էին խոսում: Սակայն հարկ Է նշել, որ հրեական պետությունը կրակի հետ Է խաղում. Թեհրանը մերժում Է Իսրայելի գոյության իրավունքը եւ աջակցություն կցուցաբերի Իսրայելի առանց բացառության բոլոր հակառակորդներին: Այդ մասին Թեհրանի համալսարանում կայացած ուրբաթօրյա աղոթքի ժամանակ հայտարարել Է Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանի առաջնորդը Իսրայելը որակել Է որպես «չարորակ ուռուցք, որը պետք Է հեռացվի ու կհեռացվի»:

Ինչ վերաբերում Է Եվրամիությանը եւ ԱՄՆ-ին, ապա նրանք պարզապես կարող են չհասցնել օգնության գալ, իսկ երբ գան, ուշ կլինի: Եվրամիության կողմից ձեռնարկվող պատժամիջոցները կարող են արդյունք չտալ, ինչի պատճառը կլինի Թուրքիան, որը կշարունակի նավթ վաճառել՝ շրջանցելով սահմանված բռնարգելքը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն արդեն հայտարարել Է, որ իր երկիրը չի միանա Իրանի դեմ սահմանված պատժամիջոցներին: Դեռ ավելին, Թուրքիան չի պատրաստվում այդ հարցում հետեւել ԱՄՆ-ին եւ փորձում Է իր խաղը խաղալ տարածաշրջանում: Իսրայելի հետ հարաբրությունների վատացման պայմաններում Անկարայի դիրքորոշումը շատ ձեռնտու Է Թեհրանին: Իսկ եթե դրան ավելացնենք արաբական երկրներում իսլամիստների գրեթե համատարած հաղթանակը, ապա կարելի Է ասել, որ Իսրայելն, իրոք, կարող Է գրեթե միայնակ մնալ սուննիների ու շիաների հսկայական աշխարհի հետ դեմ հանդիման:

Ճիշտ Է, կա հույս, նույնիսկ՝ վստահություն, որ ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը հրեական պետությանը դժբախտության մեջ չեն թողնի, բայց, ամեն դեպքում՝ տարածաշրջանում իրադրության անհարկի սրումը, որն առանց այդ Էլ խիստ անկայուն Է եւ սպառնում Է նոր ցնցումներով, ոչ մեկի հարկավոր չԷ: Վաղ թե ուշ Իրանը, միեւնույն Է, միջուկային ռումբ կունենա: Ժամանակակից աշխարհում միջուկային զենքը ոչ թե հարձակողական, այլ զսպիչ փաստարկի նշանակություն ունի: Ինչու, օրինակ, ԱՄՆ-ը ժամանակին բարեհաճ գտնվեց միջուկային Պակիստանի նկատմամբ: Հավանաբար բանն այն Է, որ Իրանը չի պատրաստվում Վաշինգտոնի համար խաղալ Իսլամաբադի դերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]