1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Վրաստանի նախագահը ԱՄՆ-ի կոնգրեսականներին խոստացել Է հոգ տանել Ջավախքի մասին

Վրաստանի նախագահը ԱՄՆ-ի կոնգրեսականներին խոստացել Է հոգ տանել 
Ջավախքի մասին

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայերի ցեղասպանության մասին բանաձեւի հեղինակ կոնգրեսական Ադամ Շիֆը եւ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ Հովարդ Բերմանը Վաշինգտոնում հանդիպում են ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ: Կոնգրեսականները դիմել են Սահակաշվիլիին՝ խնդրելով ավելի մեծ ուշադրություն դարձնել Վրաստանի հայաբնակ տարածաշրջանին՝ Սամցխե Ջավախքին, որը սահմանակցում Է Հայաստանին: Նրանց կարծիքով՝ Ջավախքի Էկոնոմիկան, կրթությունը եւ զարգացումը սպառնալիքի տակ Է վրացական գործոնի գերիշխանության պատճառով: Կոնգրեսականները իրավացի են եւ իրենց եզրակացություններում հենվում են այն տվյալների վրա, որոնք ներկայացվում են ոչ թե Թբիլիսիի կառավարության կողմից, այլ ստացվում են տեղերից, մասնավորապես, հայերից:

Նախագահ Սահակաշվիլին խոստացել Է լրացուցիչ միջոցներ ուղղորդել տարածաշրջանի զարգացման համար եւ ընդգծել Է, որ ինքը միշտ Էլ ուրախությամբ պատրաստ Է համագործակցել ԱՄՆ-ի կողմից օգնության տրամադրման հարցում:

Կոնգրեսականները նշել են, թե գոհ են մնացել Միխեիլ Սահակաշվիլիի հետ հանդիպումից: «Նա հավաստեց որ աջակցելու Է հայ-վրացական հարաբերությունների ամրապնդմանը»,-ասել Է Շիֆը: Բայց, դա, իրոք, այդպե՞ս Է, Սահակաշվիլին չի՞ խորամանկում արդյոք: Վրաստանի համար շատ ավելի կարեւոր են Ադրբեջանի հետ լավ հարաբերությունները, որը նավթի եւ գազի եթե ոչ միակ, ապա հիմնական մատակարարն Է: Թեեւ երկու քրիստոնյա ժողովուրդների միջեւ ընդհանուր ավելի շատ բան պետք Է լինի, քան տնտեսական կախվածությունը: Եվ այդ առումով Թբիլիսին ժամանակ առ ժամանակ տանուլ Է տալիս՝ կասկածելի գործարքների մեջ մտնելով ադրբեջանցի եւ թուրք գործարարների հետ: Դրա վերջին օրինակը Հովհաննես Թումանյանի տան հետ կապված պատմությունն Է:

 Հանդիպումից հետո կոնգրեսական Բերմանը, այնուամենայնիվ, ընդգծել Է, որ շարունակելու Է իր պայքարը հանուն Վրաստանի հայ համայնքի իրավունքների:

Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Թեմուր Յակոբաշվիլին ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի նախագահ Քենեթ Խաչիկյանի հետ զրույցի ժամանակ վերջինիս հավաստիացրել Է, որ Վրաստանը շահագրգռված Է Ջավախքի ենթակառուցվածքի նորմալ աշխատանքով եւ կրթության ու հումանիտար հարցերի հետ կապված իրադրության բարելավմամբ:

Այս ամենը, իհարկե, լավ Է, եւ հուսանք, որ Վրաստանի նախագահը կկատարի կոնգրեսականներին տված իր խոստումը եւ կփորձի բարելավել Ջավախքի իրադրությունը, որը վերջին ժամանակներս, ցավոք, բարվոք չԷ:

Մինչդեռ, կարելի Է ասել, որ Վրաստանի հայ համայնքի վիճակն  այնքան Էլ լավ չԷ: Վրաց ուղղափառ եկեղեցին հայկական տաճարների սեփականաշնորհման հույսեր չթողեց, Ջավախքի ճանապարհները բարվոք վիճակում չեն, հայ բնակչության արտագաղթը շարունակվում Է: Այդուամենայնիվ, հարկ Է նշել, որ բոլոր այդ հիմնախնդիրները կարելի Է լուծել, եթե Միխեիլ Սահակաշվիլին բավականաչափ ժամանակ եւ քաղաքական կամք դրսեւորի: Հարեւանների հետ հարաբերությունները, բնականաբար, միշտ Էլ կառուցվում են շահավետության, այլ ոչ թե բարեկամության կամ ավանդույթների վրա: Այս ճշմարտությունը մենք արդեն յուրացրել ենք եւ, հետեւաբար, ժամանակն Է՝ կիրառել պրակտիկայում: Հազիվ թե նախագահ Սահակաշվիլին այլ կերպ Է մտածում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]