Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը անկեղծ սիրո երդում Է տալիս Թուրքիային

Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը անկեղծ սիրո երդում Է տալիս Թուրքիային

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Միլի մեջլիսի (խորհրդարանի) գարնանային նստաշրջանի առաջին նիստը, բնականաբար, սկսվել Է Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված ցեղասպանությունների, այդ թվում՝ հայերի ցեղասպանության եւ Հոլոքոստի ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի քննարկմամբ: Ելույթներում գլխավորը եղել Է այն, որ Ֆրանսիային հարկավոր Է հեռացնել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահությունից այն հիմնավորմամբ, որ նա, քվեարկելով օրինագծի օգտին, «կորցրել Է բարոյական իրավունքը»՝: Ադրբեջանցի խորհրդարանականների խղճին թողնենք «բարոյականություն» հասկացությունը, միայն ընդգծենք, որ ոչ Բաքուն Է որոշում, թե ով կլինի համանախագահ, ոչ Էլ, առավել եւս, Միլի մեջլիսը:

Միլի մեջլիսի խոսնակ Օքթայ Ասադովի խոսքով՝ Ադրբեջանը պետք Է ուսումնասիրի այդ հարցի իրավական կողմը: «Մենք ի զորու չենք որեւԷ բան անել այդ հարցում, բայց Ադրբեջանն ամեն ինչ կանի, որպեսզի պաշտպանի իր եւ Թուրքիայի շահերը: Այդ հարցն ուշադրության կենտրոնում Է, եւ մենք պետք Է համբերություն դրսեւորենք: Ադրբեջանը Ֆրանսիայի Սենատի կողմից հայերի ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի ընդունման հարցում Թուրքիայի շահերը պաշտպանում Է ոչ թե «գեղեցիկ խոսքի համար, այլ անկեղծորեն: Մեզ ցույց տալու համար չենք երկրի ղեկավարության, խորհրդարանի մակարդակով քննարկում այդ հարցերը: Այդ ամենն անկեղծ սրտից Է բխում»,-ընդգծել Է Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը: Էլ ինչ ասես, Ասադովը սիրտ Է շարժում:

Ադրբեջանը հայերի ցեղասպանության հետ նույնքան կապ ունի, որքան որ Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հարցի հետ: Սակայն թուրքական տանդեմը, ինչ գնով Էլ լինի, ցանկանում Է գոնե հետնաբակից, բայց մտնել մեծ քաղաքականություն: Որքանով դա նրան կհաջողվի, բնավ Էլ դատարկ հարց չԷ, քանզի այդ տանդեմի հետեւում մահմեդական աշխարհի կեսն Է, բացառությամբ Իրանի եւ արաբական երկրների, որոնք արդարացված անվստահությամբ են վերաբերվում թյուրքական բոլոր «նախաձեռնություններին»: Բայց մահմեդական աշխարհն Էլ առանձնապես չի այրվում Ֆրանսիայի դեմ հանդես գալու ցանկությամբ՝ սթափ համեմատելով իր ուժերն ու հնարավորությունները: Այնպես Է ստացվում, որ Բաքուն եւ Անկարան իրենց երեւակայել են որպես «ճակատագրեր որոշողներ», թող որ՝ շատ սահմանափակ տարածքում: Դա կարող Է վտանգավոր նախադեպ դառնալ, եթե ժամանակին պատնեշ չդրվի այդօրինակ հարձակումների ու հիստերիայի առջեւ: Եթե նման աղմուկ Է բարձրացվել ֆրանսիական օրինագծի շուրջ, ապա կարելի Է գուշակել, թե ինչ կսկսվի, եթե Գերմանիայի Բունդեսթագը նմանօրինակ մի բան նախաձեռնի: Մեր կարծիքով՝ Թուրքիան եւ Ադրբեջանը անտեղի եռանդ են դրսեւորում տվյալ հարցում: Ավելի լավ կլիներ, որ նրանք կենտրոնանային իրենց հիմնախնդիրների վրա, այլ ոչ թե խցկվեն ուրիշի գործերի մեջ:

Թյուրքերը ժամանակ առ ժամանակ սիրում են խոսել քաղաքակիրթ ժողովուրդներին իրենց պատկանելության մասին: Բայց դա ինչ-որ չի բռնում նրանց արածների հետ. նկատի ունենք ոչ միայն քրիստոնյա բնակչության ոչնչացումն Օսմանյան կայսրությունում, այլեւ քրդերի դեմ մղվող ներկայիս պատերազմը, որոնք պարզապես ցանկանում են ապրել իրենց երկրում, սովորել մայրենի լեզվով, ունկնդրել իրենց երաժշտությունը: Ընդամենը՝ այդքանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]