Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ՀՀ սփյուռքի նախարարությունը Գլենդելի հայկական կրթական հաստատության հետ տեսաժողով է անցկացրել

ՀՀ սփյուռքի նախարարությունը Գլենդելի հայկական կրթական հաստատության 
հետ տեսաժողով է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարության և ԱՄՆ Գլենդել քաղաքի Դավթյան և Մարիամյան կրթական հաստատության մասնակցությամբ կազմակերպվել է հերթական տեսաժողովը: Այն հեռարձակվել է Գլենդելի հայկական «ԷյԷյԲիՍի-Հայ Վիժըն» հեռուստատեսությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարությունից,  Հայաստանից տեսաժողովին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և նախարարության այլ աշխատակիցներ: Գլենդելից մասնակցում էին Դավթյան և Մարիամյան կրթական հաստատության վարչության նախագահ Վահիկ Ծատուրյանը, Կալիֆոռնիայի համալսարանի Նարեկացի ամբիոնի պրոֆեսոր Փիտեր Քուոն, ինչպես նաև «Թոմաս Ջեֆերսոն»-ի անվան դպրոցի տնօրեն Գրեգ Մուշեղյանը:

Տեսաժողովը նվիրված էր հայ համայնքի կրթական խնդիրներին: Տեսաժողովի ընթացքում քննարկվել են  ուսուցիչների վերապատրաստմանը, համայնքի կրթական հիմնախնդիրներին համահունչ դասագրքերի, ուսումնա-մեթոդական ձեռնարկների ստեղծմանը, հեռավար ուսուցմանը, ԱՄՆ բուհերի հայազգի ուսանողների ուսումնական պրակտիկան Հայրենիքում անցկացնելուն, խառնամուսնական ընտանիքների երեխաների կրթական խնդիրների լուծմանը, քույր դպրոցների ծրագրին, ուսուցիչների փոխադարձ այցելությունների կազմակերպմանը, ամերիկյան կրթական համակարգի պահանջներին համապատախան Հայաստանից ժամանած հայոց լեզվի ուսուցիչների լիցենզավորմանը, ծնողների համար հայերենի ուսուցման դասընթացների ծրագրի ստեղծման անհրաժեշտությանն առնչվող  հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]