Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ անձնագիր է հանձնվել ամերիկահայ հայտնի հասարակական գործչին

ՀՀ անձնագիր է հանձնվել ամերիկահայ հայտնի հասարակական գործչին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարին առընթեր ատյանի նիստի ընթացքում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Հայաստանի Հանրապետության անձնագիր է հանձնել ամերիկահայ հայտնի իրավաբան, նշանավոր ազգային, հասարակական գործիչ Արա Ագիշյանին, ում  ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով շնորհվել էր ՀՀ քաղաքացիություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարությունից, 2009թ. «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան շրջանի տեղական մարմնի խորհուրդը Ագիշյանին միաձայն ընտրել է ատենապետի պաշտոնում: 15 տարի եղել է Հոլիվուդի Արշակ Տիգրանյան դպրոցի հոգաբարձուների խորհրդի քարտուղար, ինչպես նաեւ Հայկական բարեգործական ընդհանուր միության Սան Ֆերնանդոյի մասնաճյուղի ատենապետ: Հովանավորել է հայոց լեզվի, հայ մշակույթի և պատմության մի շարք ծրագրեր` Կալիֆորնիայի Լոս Անջելեսի համալսարանում, Հարավային Կալիֆորնիայի համալսարանում, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ Կանադայի բազմաթիվ հայկական դպրոցներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]