Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՀՀ ԶՈՒ կազմավորման 20-ամյակին նվիրված միջոցառումներ` ԻԻՀ-ում եւ Հունաստանում

ՀՀ ԶՈՒ կազմավորման 20-ամյակին նվիրված միջոցառումներ` ԻԻՀ-ում եւ 
Հունաստանում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի Զինված Ուժերի «Սպայի տան» հանդիսասրահում տեղի է ունեցել  ՀՀ ԶՈՒ կազմավորման 20-րդ տարեդարձին նվիրված տոնական ընդունելություն, որին ներկա էին Հունաստանի ազգային պաշտպանության Գլխավոր շտաբի պատվավոր պետ, գեներալ Գեորգիոս Անտոնակոպուլոսը, Հունաստանի ազգային հերոս Մանոլիս Ղլեզոսը, Ազգային պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաեւ հունահայ ազգային-քաղաքական և հասարակական-մշակութային կառույցների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, պաշտոնական հյուրերին զինվորական պատիվներով ողջունել են Հունաստանի ցամաքային զորքերի «Էվելպիդոն»  ռազմական ակադեմիայի կուրսանտները, ՀՄԸՄ և «Արարատ» մշակութային-մարզական միության խմբերը: Միջոցառմանը հնչել են երկու պետությունների ազգային հիմները, ապա կատարվել է հունահայ համայնքի կղերից դասի օրհնության արարողություն: ՀՀ ԶՈՒ կազմավորման, հայ-հունական պատմական դարավոր զինակցության և ներկա երկկողմ ռազմական համագործակցության վերաբերյալ ամփոփ ելույթով հանդես է եկել ՀՀ ռազմական կցորդը: Շեշտվել է, որ հայ-հունական ռազմական համագործակցությունը մշտապես կայուն զարգացում է դրսևորում: Ազգային ռազմական պարերով ելույթ է ունեցել Համազգային միության պարախումբը: Միջոցառումն ուղեկցվել է ազգային և ռազմական երգերով, ՀՀ ԶՈՒ կուրսանտների ավանդական քոչարիով:

Հունվարի 29-ին Թեհրանի «Արարատ» մարզամշակութային համալիրի հանդիսությունների սրահում ԻԻՀ-ում  Հայաստանի Հանրապետության դեսպանությունը կազմակերպել էր պաշտոնական ընդունելություն` նվիրված Հայաստանի ազգային բանակի կազմավորման 20-րդ տարեդարձին:  Հանդիսությանը ներկա բազմաթիվ հյուրերի թվում էին  ԻԻՀ պետական, ռազմական,  քաղաքական  և  հասարակական գործիչներ, ԻԻՀ մեջլիսի հայազգի պատգամավորներ,  Թեհրանում  հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային  կազմակերպությունների  անդամներ,  ռազմական  կցորդներ, արվեստի,  գիտության և տնտեսության ոլորտների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ  իրանահայ համայնքի երեք թեմերի անդամներ, լրագրողներ: Հանդիսության պաշտոնական մասը  սկսվել է  ՀՀ և  ԻԻՀ պետական օրհներգների կատարումով, որից հետո ներկաներին շնորհավորական ուղերձով դիմել է  ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը: Հայոց  բանակի  20-ամյա  ուղու  մասին  համառոտ  զեկույց է   ներկայացրել ԻԻՀ–ում  ՀՀ  դեսպանության  ռազմական  կցորդը:

Երեկոն ուղեկցվում էր Հայաստանի ազգային բանակի 20-ամյակին նվիրված տեսաֆիլմերի ցուցադրությամբ և հայկական ռազմահայրենասիրական երգերի կատարմամբ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]