Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ ԶՈՒ կազմավորման 20-ամյակին նվիրված միջոցառում` Աթենքում

ՀՀ ԶՈՒ կազմավորման 20-ամյակին նվիրված միջոցառում` Աթենքում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի զինված ուժերի «Սպայի տան» հանդիսասրահում հունվարի 26-ին 9-րդ անգամ կազմակերպվել և իրականացվել է ՀՀ ԶՈՒ կազմավորման 20-ամյակին նվիրված տոնական ընդունելություն, որին ներկա են գտնվել մոտ 250 հրավիրյալ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են Աթենքի  «Հայաստան» կենտրոնից: 

Պաշտոնական հյուրերը ողջունվել և զինվորական պատիվներով են ընդունվել Հունաստանի ցամաքային զորքերի «Էվելպիդոն»  ռազմական ակադեմիայիում սովորող հայ կուրսանտների, ՀՄԸՄ և «Արարատ» մարզամշակութային միության արի-արենույշների խմբերի կողմից:

Միջոցառումն սկսվել է երկու երկրների ազգային հիմներգերով, շարունակվել` հունահայ համայնքի հոգեւոր դասի օրհնության արարողությամբ: 

ՀՀ ԶՈՒ վերակազմավորման, հայ-հունական պատմական զինակցության և ներկա երկկողմ ռազմական համագործակցության վերաբերյալ` անգլերեն լեզվով ամփոփ ելույթով հանդես է եկել Հունաստանում և Կիպրոսում ՀՀ ռազմական կցորդ` գնդապետ Սամվել Ռամազյանը: Նա շեշտվել է, որ հայ-հունական ռազմական համագործակցությունը մշտապես կայուն զարգացում է դրսևորում:

Ազգային մարտական պարերով հանդես է եկել Համազգային միության պարախումբը: Այնուհետև հանդիսավոր պայմաններում կայացել է ՀՀ ԶՈՒ զինանշանի պատկերով տորթի կտրումը` հայ-հունական ռազմական համագործակցության վետերան, Հունաստանի Ազգային Պաշտպանության Գլխավոր Շտաբի պատվավոր պետ, գեներալ Գեորգիոս Անտոնակոպուլոսի ձեռամբ:

Միջոցառման ավարտական բաժնում իրականացվել է հունական և հայկական խոհանոցի տարրերով պաշտոնական հյուրասիրություն, որն ուղեկցվել է  Կարպիս Բարդակչյանի կողմից ազգային, ռազմական երգերի կատարմամբ և ՀՀ ԶՈՒ կուրսանտների ավանդական քոչարիով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]