Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանի Հանրապետությունը նշում է Զինված ուժերի կազմավորման 20 ամյակը: ՖՈՏՈՇԱՐՔ

Հայաստանի Հանրապետությունը նշում է Զինված ուժերի կազմավորման 20
ամյակը: ՖՈՏՈՇԱՐՔ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը հունվարի 28-ին նշում է Զինված ուժերի կազմավորման 20 ամյակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տոնը կնշանավորվի հանրապետության ողջ տարածքում անցկացվող միջոցառումներով. ծրագրված են համերգների շարք, պարգեւատրումներ, այցելություն «Եռաբլուր» պանթեոն:

1992 թվականի հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը, որն էլ ազդարարեց ազգային բանակի ստեղծման սկիզբը։ Նույն օրն ստեղծվեց ՀՀ ԶՈՒ առաջին զորամիավորումը` 1-ին դեսանտագրոհային գունդը (1992թ. սեպտեմբերի 14-ից` 1-ին դեսանտագրոհային, 1993թ. մարտի 26-ից` 1-ին մոտոհրաձգային բրիգադ): Գունդն առաջին մարտական մկրտությունն ստացել է 1992թ. մայիսին` Լաչինի միջանցքի պաշտպանության մարտերում:

Կառավարության պատմական որոշումով նորաստեղծ նախարարության ենթակայությանը հանձնվեցին գոյություն ունեցող որոշ գնդեր։ Հայոց բանակի ակունքներում կանգնած էին նաեւ դեռեւս 1990 թվականի սեպտեմբերին կազմավորված Երեւանի հատուկ գունդը եւ Արարատի, Գորիսի, Վարդենիսի, Իջեւանի եւ Մեղրու ինքնապաշտպանական վաշտերը։ Հայկական զինված ուժերի կանոնավոր զորամիավորումները ձեւավորվեցին գերազանցապես խորհրդային բանակի հիմքի վրա։ Աստիճանաբար աճեց բանակի թվաքանակը։

Առանձնահատուկ ուշադրություն էր դարձվում բանակի մարտական պատրաստականության կատարելագործմանը։ Հայաստան վերադարձան հարյուրավոր հայազգի սպաներ, որոնք մինչ այդ ծառայում էին խորհրդային բանակի տարբեր զորամիավորումներում։ Հետագայում կազմակերպվեց նաեւ սպայական կադրերի պատրաստման բարձրագույն դպրոց։

Բանակն աստիճանաբար զինվեց ժամանակակից ռազմական տեխնիկայով եւ ամուր պատվար դարձավ անկախության պաշտպանության գործում։ Հայոց բանակը կազմավորվեց մեր անկախ պետականության վերականգնման գործընթացում եւ հանդիսացավ նրա ամենամեծ ձեռքբերումը։

«Արմենպրես»-ը շնորհավորում է հայրենիքի սահմաններն անխախտ պահող Զինված ուժերի 20-ամյա տարեդարձի առիթով: Գործակալությունը ներկայացնում է անկախ Հայաստանի հաղթական բանակի կազմավորման պատմությունը` լուսանկարներում:

 

 

 

 

 

 

 

 

 


 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]