Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մեկուկես միլիոն հայերի սպանությունը պատմական բանավեճերի առարկա՞ Է ԱՄՆ-ի համար

Մեկուկես միլիոն հայերի սպանությունը պատմական բանավեճերի առարկա՞ Է 
ԱՄՆ-ի համար

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Սենատի կողմից հայերի ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի ընդունմանը ԱՄՆ-ի պետքարտուղարի արձագանքը կանխատեսելի Էր՝ հաշվի առնելով Թուրքիայի հետ ԱՄՆ-ի շատ սերտ համագործակցությունը եւ միանգամայն տեղավորվում Է ԱՄՆ-ի վարչակազմի քաղաքականության ուղեծրում:

Նախօրյակին պետքարտուղարը հայտարարել Է, որ կառավարության կողմից պատմական հարցերի լուծումը «վտանգավոր դուռ» Է բացում եւ վերստին կրկնել Է արդեն բոլորին ձանձրացրած արտահայտությունն այն մասին, որ պատմական հարցերը պետք Է լուծեն պատմաբանները, այլ ոչ թե խորհրդարանները: «Անհրաժեշտ Է արտահայտվելու հնարավորություն տալ երկու կողմերին, եւ մենք կոչ ենք անում դա անել: Հավաքեք ապացույցներ, բերեք ձեր փաստարկները եւ պատրաստ եղեք մասնակցել բանավեճին»,-հայտարարել Է ԱՄՆ-ի պետքարտուղարը: Դատելով ըստ ամենայնի՝ նա չգիտի, իսկ ավելի շուտ ձեւացնում Է, թե չգիտի, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանում հսկայական քանակությամբ փաստաթղթեր են հավաքված հայերի եւ Օսմանյան կայսրության մյուս քրիստոնյա ժողովուրդների կոտորածի վերաբերյալ: Եվ, վերջապես, նրա կարծիքով՝ այդ օրինագիծը խախտում Է խոսքի ազատությունը:
ԱՄՆ-ում խոսքի ազատության մասին մենք դեռ կխոսենք, բայց նշենք, որ տիկին Քլինթոնի դիրքորոշումը միանգամայն համահունչ Է ժխտման թուրքական քաղաքականությանը, որը չի փոխվում եւ կախված չԷ այն բանից, թե ով Է Սպիտակ տան տերը: Ինչ վերաբերում Է խոսքի ազատությանը, ապա, Հիլարի Քլինթոնի խոսքով՝ ԱՄՆ-ը չի պատրաստվում քրեական պատիժ սահմանել հայերի ցեղասպանությունը ժխտելու համար, ինչպես որ դա արեց Ֆրանսիան:

«Միացյալ Նահանգների ուժեղ կողմերից մեկն այն Է, որ մենք մարդկանց չենք պատժում նրանց արտահայտած կարծիքների համար: Մարդիկ կարող են ասել գրեթե այն ամենը, ինչ կամենան: ԱՄՆ-ում այդպես Էլ անում են: Այլ երկրներում կարող են լինել այլ չափորոշիչներ ու կանոններ: Բայց ես հուսով եմ, որ մենք երբեք որեւԷ մեկին չենք պատժի նրա արտահայտած կարծիքի համար»,-հայտարարել Է նա: Ճիշտ Է, դա ոչ մի կերպ չի ներդաշնակում այն գրաքննությանը, որը սահմանվել Էր Իրաքում եւ Աֆղանստանում մարտական գործողությունների ժամանակ: Պենտագոնի մի քանի բարձրաստիճան ներկայացուցիչներ ուղղակիորեն լրագրողներին ցուցում Էին տալիս՝ ինչ կարելի Է գրել եւ ինչը՝ ոչ, եւ կորուստների ինչ թիվ պետք Է նշվի: Սա, իհարկե, ըստ Քլինթոնի՝ խոսքի ազատության սահմանափակում չԷ, այլ ուրիշ անուն ունի՝ ազգային շահերի պաշտպանություն: Շատ հնարավոր Է, որ եթե ԱՄՆ-ում օրենքներն ավելի խիստ լինեին, չլիներ 2011 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկությունը:

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA) շատ խիստ Է հակազդել Քլինթոնի ելույթին: Ինչպես նշել Է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, «պետքարտուղար Քլինթոնի համար մեկուկես միլիոն հայերի սպանությունը պատմական բանավեճերի թեմա Է»: Նա հիշեցրել Է, որ անցած նախընտրական արշավի ժամանակ Քլինթոնը եւ Օբաման խոստացել Էին ճանաչել հայերի ցեղասպանությունը: Սակայն, ինչպես գիտենք, այդ խոստումը չկատարվեց: Ոչ մի կասկած չկա, որ այս տարի Էլ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի հավակնորդները վերստին կխաղարկեն «հայկական խաղաթուղթը»: Բայց միանգամայն հավանական Է, որ Քլինթոնի խոսքերն ասվել են այն բանի հաշվառմամբ, որ Պենտագոնը մտադիր Է նոր ռազմակայան ստեղծել Թուրքիայում: Դա արվում Է այն պատճառով, որ 80 հազարով ԱՄՆ-ի զինված ուժերի թվաքանակի ընդհանուր կրճատման պայմաններում առանձնակի ուշադրություն Է դարձվելու հատուկ խմբերին ու անօդաչու թռչող ապարատներին:

Ինչպես գրում Է Wall Street Journal-ը, նոր ռազմակայանը կստեղծվի Իրաքի հետ սահմանակից շրջանում, ամենայն հավանականությամբ՝ Հյուսիսային Քրդստանում: Եթե իրոք ռազմակայանի վայր ընտրվի Քիրկուկը, ապա ԱՄՆ-ը արդեն չի անհանգստանա իրաքյան նավթի արտահանման համար: Իսկ դա, պետք Է ենթադրել՝ գլխավորն Է, որ հետաքրքրում Է ԱՄՆ-ի քաղաքական իսթեբլիշմենթին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]