Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ավելի ու ավելի մեծ թվով իսրայելացիներ են հանդես գալիս հայերի ցեղասպանությունը ճանաչելու օգտին

Ավելի ու ավելի մեծ թվով իսրայելացիներ են հանդես գալիս հայերի 
ցեղասպանությունը ճանաչելու օգտին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցյալ տարվա վերջին, ավելի ստույգ՝ դեկտեմբերի 26-27-ին, իսրայելական NEWSru.co.il լրատվական կայքը հարցում Էր կատարել Իսրայելի կողմից հայերի ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ: Հարցման արդյունքում, որին մասնակցել Է 2387 մարդ, պարզվել Է, որ վերջին չորս տարվա ընթացքում Իսրայելում նկատելիորեն աճել Է նրանց թիվը, ովքեր պաշտպանում են Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ճանաչման մասին որոշումը, նույնիսկ Թուրքիայի հետ Իսրայելի հարաբերությունների խզման գնով:

Հարցման մասնակիցների 84,3 տոկոսը դրական Է պատասխանել այն հարցին, թե «պետք Է արդյոք, որ Իսրայելը 1915 թվականին Թուրքիայում հայերի զանգվածային սպանությունները ճանաչի որպես ցեղասպանություն»: Ընդսմին հարցվածների 72,3 տոկոսը դրական պատասխան Է տվել այն հարցին, թե «Արդոք Իսրայելը հայերի ցեղասպանությունը պետք Է ճանաչի նույնիսկ Թուրքիայի հետ հարաբերությունների խզման գնով»: Հարցվածների միայն 17 տոկոսն Է ասել, որ այդ հիմնախնդրի նկատմամբ իրենց վերաբերմունքը փոխվել Է Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների վատացումից հետո: Ավելի քան 80 տոկոսը նշել Է, որ իրենց վերաբերմունքը չի փոխվել: Միայն 22 տոկոսն Է այն կարծիքին, որ Թուրքիային կարելի Է համոզել հայ ժողովրդի ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտության հարցում: Հարցման մասնակիցների ավելի քան 90 տոկոսը համակարծիք են, որ իր Աղետն ապրած Իսրայելի ժողովուրդն իրավունք չունի ժխտելու մյուս ժողովուրդների աղետը:

Իսրայելում անցկացված հարցումը բավականին պարզ ցույց տվեց այն միտումը, որն այժմ աշխարհում դրսեւորվում Է հայերի ցեղասպանության ճանաչման հարցում: Հարցման այդօրինակ արդյունքները պարզապես աներեւակայելի կլինեին մի քանի տարի առաջ, Էլ չասած՝ տասնամյակների մասին, երբ Իսրայելի արտգործնախարարությունն ուղղակի մերժում Էր ճանաչել հայերի ցեղասպանությունը՝ Օսմանյան կայսրությունում իրագործված սպանդը որակելով պարզապես «ողբերգական իրադարձություններ»: Եվ բանն այստեղ ոչ միայն եւ ոչ այնքան իսրայելա-թուրքական հարաբերություններն Էին, որոնց հետ կապված շահագրգռությունը հայերի ցեղասպանության ճանաչման գլխավոր խոչընդոտն Էր:

Բայց Ֆրանսիայի կողմից ցեղասպանությունների, այդ թվում՝ Հոլոքոստի եւ հայերի ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը կտրուկ փոխեց աշխարհի իրադրությունը եւ, ով գիտե, թե ինչ կարող Է տեղի ունենալ մինչեւ հայերի կոտորածի 100-ամյակը մնացած երեք տարվա ընթացքում:

Մի խումբ քաղաքագետների ու պատմաբանների կողմից հնչեցված «հայերի ցեղասպանության ճանաչման շքերթը» ամենայն հավանականությամբ հեռու չԷ ճշմարտությունից: Այդ մասին շատ լավ գիտեն Թուրքիայում, սակայն արդեն պարզ Է դարձել, որ այդ երկրից, բացի դատարկ սպառնալիքներից ու հիստերիայից, ոչ մի այլ բան չի կարելի սպասել:

 Ասենք թե ԱՄՆ-ի Կոնգրեսը, վերջապես, ոգեւորված Ֆրանսիայի օրինակով, այնուամենայնիվ, ճանաչի, ավելի ճիշտ՝ կհաստատի 1918 թվականի իր որոշումը: Ինչ կանի այդ ժամանակ Անկարան. դարձյա՞լ կսպառնա, որ ոչ մի դեպքում չի գնա Վաշինգտոն: Ճիշտ Է՝ նախագահ Օբաման հազիվ թե համաձայնի ճանաչել ցեղասպանությունը, թեեւ՝ ով գիտե… Նախընտրական արշավի տարում ամեն ինչ հնարավոր Է: Պարզապես այս անգամ ԱՄՆ-ի հայ համայնքը հաստատ այլեւս չի բավարարվի խոստումներով, այլ կպահանջի ճանաչել, գոնե՝ Կոգրեսի մակարդակով: Եվ դա չի լինի նախընտրական արշավ: Ընտրություններն այստեղ գործ չունեն: Պարզապես այդպես Է հարմար թուրքերին ու նրանց մի քանի դաշնակիցներին, որոնք ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ համաշխարհային ու եվրոպական արժեքները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]