Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մխիթարյանի համար ամենակարեւոր նվերն այն է, երբ իրեն հիշում են

Մխիթարյանի համար ամենակարեւոր նվերն այն է, երբ իրեն հիշում են

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄՆԵՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Շախտյոր»-ի պաշտոնական կայքին: «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույցն ամբողջությամբ.

-Հենրիկ, հաճա՞խ եք տոնում ձեր ծննդյան տոնը ուսումնամարզական հավաքներում:

-Այո, գրեթե միշտ:

-Սովորե՞լ եք արդեն դրան:

-Այո, արդեն այն տպավորությունն է, կարծես, տոն էլ չլինի (ժպտում է): Իսկ եթե լուրջ, ապա ես հասկանում եմ, որ այդպիսին է իմ գործունեության առանձնահատուկությունը: Եվ ես պետք է գոհ լինեմ, որ խաղում եմ այսպիսի թիմում եւ իմ ծննդյան օրը դիմավորում եմ հավաքներում, ուղղակի այդպես ստացվում է, ոչ մեկը հատուկ չի անում:

-Ամենալավ նվերն այս տարի դուք արեցիք ինքներդ Ձեզ` երկու գոլ խփելով «Էտուլայա»-ի դարպասին: Կայի՞ն, արդյոք, այլ հատուկ նվերներ: 

-Ինձ համար կարեւորն այն է, որ մարդիկ հիշում են ինձ, ուղղակի զանգում եւ շնորհավորում են: Ամենալավ նվերը այն է, երբ քեզ հիշում են:

-Ֆուտբոլիստներին չե՞ն հոգնեցնում այսքան շատ հավաքները: 

-Հավաքների ժամանակ հատուկ են խաղերը իրար հետեւից անցկացվում, որպիսի ֆուտբոլիստները որքան հնարավոր է շուտ վերադարձնեն մարզական կեցվածքը: Մեզ համար հիմա շատ կարեւոր է լավ նախապատրաստվել, որպեսզի արժանի կերպով մասնակցենք առաջնության եւ գավաթի խաղերին:

-Ո՞րն է Ձեզ համար ավելի դժվար` խաղալ առաջնության ժամանակ, թե՞ հավաքների:

-Կարծում եմ` այդքան մեծ տարբերություն չկա: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]