Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Քարինտակի պաշտպանությունը դարձել Է Ղարաբաղի պատմության փառավոր Էջերից մեկը

Քարինտակի պաշտպանությունը դարձել Է Ղարաբաղի պատմության փառավոր 
Էջերից մեկը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 26-27-ին լրանում Է Քարինտակ գյուղի հերոսական պաշտպանության 20 տարին: Հայկական գյուղը դիմակայեց հակառորդի գերակշռող ուժերի գրոհին, որոնց ղեկավարում Էր Ադրբեջանի պաշտպանության նորաթուխ նախարար Թաջեդին Մեհթիեւը: Գյուղի դեմ նետվել Էին մեծ ուժեր, սակայն այն դիմացավ եւ փախուստի մատնեց հակառակորդի զինվորներին: ԼՂՀ-ի նախագահ Բակո Սահակյանի խոսքով՝ Քարինտակ գյուղի պաշտպանությունը, որն առաջին եւ վճռորոշ հաղթանակներից մեկն Է, հատուկ տեղ Է գրավում Արցախի ժողովրդի ազգային ազատագրական պայքարում: Այդ ճակատամարտը ցույց տվեց, որ հայրենասիրությունը, հավատն ու անձնուրացությունը կարող են չեզոքացնել հակառորդի թվական գերազանցությունը եւ պարտության մատնել նրան:

Հունվարի 25-26-ին Քարինտակի վրա ադրբեջանական զինված կազմավորումների հարձակումից առաջ գյուղն անընդհատ գնդակոծվում Էր Շուշիի բարձունքներից, ադրբեջանցիները բնակիչների վրա գլորում Էին քարե մեծաբեկորներ, հրկիզված անվադողեր: 1992 թվականի հունվարի լույս 26-ի գիշերը ադրբեջանական ՕՄՕՆ-ի երկու ստորաբաժանումներ շրջապատեցին Քարինտակը՝ նպատակ ունենալով ոչնչացնել գյուղն ու նրա բնակիչներին: Գործողությունը նաեւ մարտավարական նպատակ Էր հետապնդում՝ ճանապարհ բացել դեպի հանրապետության հարավային շրջաններ: Հակառակորդը հույս ուներ կայծակնային գրոհով գրավել գյուղը: Սակայն, ունենալով ընդամենը 38 ինքնաձիգ եւ մի քանի ինքնաշեն հրացան ու նռնակ, քարինտակցիները, գործելով համաձայնեցված ու անձնուրաց, կարողացան հաղթել  հակառակորդի մեծապես գերակշռող ուժերին: Քարինտակի բնակիչներին օգնության հասան մերձակա Շոշ, Կարմիր գյուղ, Սղնախ եւ այլ գյուղերի ինքնապաշտպանության ջոկատները: Այդ մարտում ադրբեջանցիները կորցրին 136 զինվոր, ղարաբաղյան կողմից զոհվեց 22 մարդ:

«Քարինտակը բոլորին ցույց տվեց, որ կարելի Է հաղթել անհավանական պայմաններում՝ անելով, թվում Է թե՝ անհնարինը: Քարինտակը մեզ նաեւ փառավոր հաղթանակի բերեց Շուշիում»,-ասել Է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը՝ ելույթ ունենալով անցյալ տարի կայացած հանդիսավոր միջոցառման ժամանակ:

Դիտորդների կարծիքով՝ Քարինտակի լեգենդար ինքնապաշտպանությունը, որի ընթացքում գյուղի վրա գրոհած ադրբեջանական զինված կազմավորումները պարտություն կրեցին խաղաղ բնակիչներից, կարեւոր քայլ դարձավ Շուշիի ազատագրման եւ ղարաբաղյան պատերազմում հայ ժողովրդի հաղթանակի ճանապարհին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]