Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԵԽԽՎ-ի՝ Լեռնային Ղարաբաղի խնդրով զբաղվող ենթակոմիտեն ի վիճակի չԷ լուծել հակամարտությունը

ԵԽԽՎ-ի՝ Լեռնային Ղարաբաղի խնդրով զբաղվող ենթակոմիտեն ի վիճակի չԷ  
լուծել հակամարտությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակությունը ԵԽԽՎ-ի նոր նախագահ Ժան Կլոդ Մինիոնին առաջարկել Է դադարեցնել Լեռնային Ղարաբաղի խնդրով զբաղվող ենթակոմիտեի գործունեությունը, դա հիմնավորելով այն բանով, որ Հայաստանը բոյկոտում Է ենթակոմիտեի աշխատանքը եւ նպատակահարմար չի համարում դրա գոյությունը: Սակայն Մինիոնը հայտարարել Է, որ այդ հարցի վերաբերյալ կոնկրետ որոշում առայժմ չի ընդունվել, իսկ ենթակոմիտեի նախագահ իսպանացի Կորդա Կոստան փաստաթուղթ Է պատրաստել այդ կառույցի գործունեության շարունակմանը վերաբերող առաջարկությամբ: Լեռնային Ղարաբաղի խնդրով զբաղվող ենթակոմիտեն գոյություն ուներ մի քանի տարի, բայց նրա նախագահի՝ լորդ Ռասել Ջոնսոնի մահից հետո մի տեսակ աննկատ վերացավ: Կառույցն առանձնապես որեւԷ բանով չԷր զբաղվում, բացի ԵԽԽՎ-ում հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների հանդիպումների կազմակերպումից, սակայն սոսկ դրա համար մի ամբողջ կառույց պահելը ոչ ոքի հարկավոր չԷր: ԵԽԽՎ-ի նախկին նախագահ Մովլուդ Չավուշօղլուն Բաքվի մատուցմամբ ցանկանում Էր վերակենդանացնել ենթակոմիտեն, բայց դա Էլ ավարտվեց անարդյունք: ԵԽԽՎ-ի ենթակոմիտեն դարձավ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ձեւաչափը փոխելու Ադրբեջանի եւս մեկ փորձը: Բաքուն քանիցս եւ ապարդյուն փորձում Էր այդ հարցը տեղափոխել ՄԱԿ, բայց այնտեղ պարզորոշ հայտարարեցին, որ «ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվում Է ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը»: ԵԽԽՎ-ում Էլ ոչինչ չստացվեց. Եվրախորհուրդը լիազորված չԷ լուծելու այն խնդիրները, որոնցով արդեն զբաղվում Է այլ կառույց, տվյալ դեպքում՝ ԵԱՀԿ-ն: Ավելին՝ եվրախորհրդում, ԵԽԽՎ-ում եւ նույնիսկ ՄԱԿ-ում ընդունված ցանկացած բանաձեւ կատարման համար պարտադիր չԷ: Կա եւս մեկ ասպեկտ. Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին կարող Է պարզ մեծամասնություն հավաքել ԵԽԽՎ-ում եւ փորձել առաջ տանել որեւիցե բանաձեւ, որը կարելի կլիներ հետո օգտագործել Հայաստանի եւ ԼՂՀ-ի դեմ: Այդ դեպքում նրանց շատ կօգներ Մովլուդ Չավուշօղլուն, որը, փոխանակ զբաղվելու իր ուղղակի պարտականություններով, միայն հակահայ հայտարարություններ Էր անում, ինչը պատիվ չբերեց ոչ նրան, ոչ Թուրքիային, որին նա ներկայացնում Էր, ոչ Էլ, ընդհանուր առմամբ, ԵԽԽՎ-ին: Հազիվ թե նոր նախագահը գնա այս ճանապարհով, մանավանդ որ նա ներկայացնում Է Ֆրանսիան: Իսպանացի Կորդայի դեմ ոչինչ չունենալով՝ նշենք, որ նա գուցեեւ ղեկավարվում Է բարի մտադրություններով, բայց իրականում արջի ծառայություն Է մատուցում Ադրբեջանին, ու հենց իրեն Էլ: Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվում Է ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը: Մնացած բոլորը կարող են առաջարկություններ ներկայացնել փորձագետների մակարդակով եւ միայն այդքանը: ԵԽԽՎ-ի՝ Լեռնային Ղարաբաղի խնդրով զբաղվող ենթակոմիտեն ի վիճակի չԷ ոչ հակամարտությունը լուծել, ոչ Էլ կողմերին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]