Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նալբանդյանի համոզմամբ` Ֆրանսիայի քայլն օժանդակություն կստանա Եվրոպայի և աշխարհի երկրների կողմից

Նալբանդյանի համոզմամբ` Ֆրանսիայի քայլն օժանդակություն կստանա 
Եվրոպայի և աշխարհի երկրների կողմից

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը մեխանիզմ է կանխարգելու մարդկության դեմ հանցագործությունները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով FrancePress-ը, նման հայտարարությամբ Լատվիայում հունվարի 25-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:  

«Այդ կարեւոր քայլը Ֆրանսիայի կողմից ոչ միայն ողջունելի է, այլեւ պետք է օժանդակություն ստանա Եվրոպայի եւ ամբողջ աշխարհի երկրների կողմից»,- հայտարարել է Նալբանդյանը` ընդգծելով, որ առաջին հերթին հարկավոր է Թուրքիայի հետ ընդհանուր պատմության այդ էջը թերթել, բայց ոչ թե ժխտման ճանապարհով, այլ Հայոց ցեղասպանության ճանաչմամբ:

«Մենք իսկապես հուսով ենք, որ կգա այն օրը, երբ Թուրքիան ինքը կճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- նշել է նա: Իր հերթին Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկեւիչսը նշել է, որ Հայաստանի եւ Լատվիայի ծանր պատմության մեջ նմանություններ կան եւ «տվյալ հարցում մենք հասկանում ենք հայ ազգի ցավը»: «Եթե նույնիսկ դա շատ դժվար է, ամենից լավը ակադեմիական մակարդակով ընդհանուր անցյալի քննարկում կազմակերպելն է, այլ ոչ թե հարցը քաղաքականացնելը»,- ավելացրել է նա: Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հունվարի 25-ին եւ 26-ին գտնվելու է  Լատվիայում եւ Լիտվայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]