Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արամ Ա կաթողիկոսի նախագահությամբ մեկնարկել է «Քրիստոնյա-Իսլամ» համագումարը

Արամ Ա կաթողիկոսի նախագահությամբ մեկնարկել է «Քրիստոնյա-Իսլամ» 
համագումարը

ԱՆԹԻԼԻԱՍ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ  Ա կաթողիկոսի նախագահությամբ հունվարի 24-ին Մեծ Տանն Կիլիկիայի կաթողիկոսության նստավայրում` Լիբանանի Անթալիաս քաղաքի Մայրավանքում, տեղի է  ունեցել «Քրիստոնյա-Իսլամ» համագումարի բացումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են կաթողիկոսությունից, համագումարին իրենց մասնակցությունն են ցուցաբերել քրիստոնյա եւ իսլամ հոգեւորական ու աշխարհիկ բարձրաստիճան ներկայացուցիչներ արաբական աշխարհի տարբեր շրջաններից, ինչպես նաեւ` հատուկ ներկայացուցիչներ Եվրոպայից եւ Հյուսիսային Ամերիկայից:

Համագումարի կազմակերպման նախաձեռնությունը Արամ Ա կաթողիկոսինն է: Մեծի Տանն Կիլիկիիայի կաթողիկոսության կողմից համագումարի աշխատանքներում իրենց մասնակցությունն են ունեցել նաեւ Գերշ. Տ. Սեպուհ Արքեպիսկոպոս Սարգիսեանը, Գերշ. Տ. Նարեկ Արքեպիսկոպոս Ալեէմէզեանը եւ Հոգշ. Տ. Մասիս Վրդապետ Զօպուեանը:

Համագումարը տեւալու է մինչեւ հունվարի 28-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]