Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ֆրանսիացի հրապարակախոսը ժխտողականությունը հոգու աղտ է համարում

Ֆրանսիացի հրապարակախոսը ժխտողականությունը հոգու աղտ է համարում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմամբ թուրքերի համար ավելի հեշտ կլինի շրջել պատմության էջը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Nouvelles d’Armenie-ն տված հարցազրույցում նշել է ֆրանսիացի հայտնի հրապարակախոս, գիտնական Բեռնար Անրի-Լևին:

«Այդ սարսափի հիշողությունը միայն արդեն կարող է արգելք հանդիսանալ ինքնաճանաչողության և սեփական ապագան կառուցելու հարցում»,- ասել է Անրի-Լևին՝ շեշտելով, որ դա Թուրքիայում արդեն հասկանում են ավելի մեծ թվով մտավորականներ, լրագրողներ, և ուղղակի սովորական մարդիկ, սակայն նրանք դեռևս փոքարամասնություն են:

Մտավորականը նաև համոզմունք է հայտնել, որ օրինագծի ընդունումը չի կարող որևէ կերպ խանգարել պատմաբամններին կատարել իրենց գործը, ուղղակի այդ գործն արդեն կլինի առանց կեղտի: «Ժխտողականությունն իրականում հոգու աղտ է»,- շեշտել է Անրի-Լևին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]