Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Դեկտեմբեր

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանել է Սենատի քվեարկության արդյունքները

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանել է Սենատի քվեարկության 
արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր Սենատի ընդունած որոշումը 2001 թվականին Ֆրանսիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին օրենքի տրամաբանական շարունակությունն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Այս օրը ոսկե տառերով կգրվի ոչ միայն ֆրանսիացի և հայ ժողովուրդների բարեկամության պատմության մեջ, այլև աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության տարեգրքում եւ կլրացնի մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման առկա մեխանիզմները։
 Ֆրանսիան վերահաստատեց իր առանցքային դերակատարությունը որպես համամարդկային արժեքների անշահախնդիր պաշտպան»:
 Նախարարը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահին, Սենատին, Ազգային ժողովին, Կառավարությանն ու Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ