Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայերի ցեղասպանության մասին օրենքի ընդունումը ոչ թե Թուրքիայի, այլ Ֆրանսիայի ներքին գործն Է

Հայերի ցեղասպանության մասին օրենքի ընդունումը ոչ թե Թուրքիայի, այլ 
Ֆրանսիայի ներքին գործն Է

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկուշաբթի օրը՝ հունվարի 23-ին, Ֆրանսիայի Սենատում պետք Է քվեարկություն կայանա Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի շուրջ: Եվ չնայած այն բանին, որ ժամանակակից Թուրքիայի Հանրապետությունը չպետք Է ոչ մի ընդհանուր բան ունենա Օսմանյան կայսրության հետ, Ռեջեբ Թայիփ Էրդողանի կառավարությունը Ֆրանսիայի դեմ գործի Է դնում հնարավոր ու անհնարին բոլոր սպառնալիքները, որպեսզի Սենատը դեմ քվեարկի օրինագծին: Ճնշտ Է, շանտաժից ու սպառնալիքներից բացի, Թուրքիան ոչ մի այլ բանի ընդունակ չԷ, մանավանդ որ այդ շանտաժը վատ հոտ Է արձակում, ինչպես ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն Է արտահայտվել՝ կոռուպցիայի թեթեւակի հոտ Է գալիս:

«Դա միայն շանտաժ չԷ: Նրանք ցանկանում են ինչ-որ բանով կաշառել: Այդ օրինագիծը Եվրախորհրդի շրջանակային որոշման իրագործումն Է, որը հաստատվել Է 2008 թվականի նոյեմբերի 28-ին: Ես չեմ կարծում, որ համամարդկային արժեքները կարող են փոխարինվել որեւիցե այլ փաստարկներով, մանավանդ այնպիսի փաստարկներով, որոնք հնչում են թուրքական կողմից»,-ընդգծել Է Հայաստանի արտգործնախարարը՝ ամփոփելով 2011 թվականի արդյունքները: 

Այն, որ Թուրքիան մտադիր Է սակարկել, պարզ Էր վաղուց: Հստակ Է նաեւ այն, որ, չստանալով ցանկալին, նա, այնուամենայնիվ, ընկրկում Է. ամեն դեպքում Ֆրանսիայի հետ երկար ժամանակով եւ լրջորեն գժտվելը ձեռնտու չԷ: Օրինակների հետեւից հեռու գնալու կարիք չկա. Իսրայելի հետ պաշտոնական հարաբերությունները, կարծես թե ծայր աստիճան փչացած են, սակայն ռազմատեխնիկական համագործակցությունը մնում Է նույն մակարդակի վրա: Նույնն Է նաեւ Ֆրանսիայի դեպքում:

Այդ ամենը դեռ ոչինչ, եթե չլիներ Ադրբեջանի միջամտությունը այն գործերին, որոնք նրան չեն վերաբերում: «Եղբայր թուրք ժողովրդին» աջակցելու պատրվակով ադրբեջանցիները երթեր են կազմակերպում դեպի Բաքվում եւ Եվրոպայում Ֆրանսիայի դեսպանություններ, բողոքում օրինագծի ընդունման դեմ: Բանը նույնիսկ հասել Է նրան, որ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Գաբրիել Կելլերը պարզաբանումներ տալու համար կանչվել Է արտգործնախարարություն:

Դե իսկ առավել անհասկանալի Է, թե ինչու են հայ-թուրքական հարաբերությունները փորձում կապել Ֆրանսիայում կայանալիք քվեարկության հետ: Հայաստանը համապատասխան օրինագծի ընդունումից հետո բարձր գնահատական Է տվել Ֆրանսիայի ղեկավարությանը, ժողովրդին եւ Ազգային ժողովին: Բայց օրենքների ընդունումը յուրաքանչյուր պետության ներքին գործն Է, եւ ոչ Հայաստանը, ոչ Ֆրանսիան չեն կարող սենատորներին ստիպել կողմ կամ դեմ քվեարկելու: Բայց, ինչպես երեւում Է, Անկարայում դա չեն հասկանում, Էլ չասած Բաքվի մասին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից հավանության արժանացած օրինագիծը մեկ տարվա բանտային կալանք եւ 45 հազար եվրոյի չափով տուգանք Է նախատեսում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը ժխտելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]